Արևիկ Նիկողոսյան
06.05.2024
Խոսք և հաղորդակցության ոլորտում Ավագ խմբերի համար զ ենթակետում ցանկալի է հստակեցվի հայերենի տառերի ճանաչելու վերաբերյալ միտքը, այսինքն ճանաչի և տպագիր, և ձեռագիր տառերը, թե միայն տպագիրը։
5 - Կողմ
1 - Դեմ
««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 14-ի N ՀՕ-217-Ն օրենքի ընդունմամբ նոր խմբագրությամբ են շարադրվել մի շարք հոդվածներ, այդ թվում՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի, նախադպրոցական կրթական ծրագրային բաղադրիչների վերաբերյալ դրույթները սահմանող:
Վերոնշյալ հասկացություններնն արտացոլված են ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչում»:
Միևնուն ժամանակ, «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» ներդրման նպատակով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 16-ի հրամաններով հաստատվել են նախադպրոցական կրթական համալիր ծրագրեր՝ տարիքային բոլոր խմբերի համար: Վերոնշյալ ծրագրերը 2022-2023 ուսումնական տարում փորձարկվել են հանրապետության 60, իսկ 2023-2024 ուսումնական տարում ծրագրերի փորձարկումը ներդրվել է ևս 130 նախադպրոցական ուսումնական հաստատությունում:
Չափորոշչի ներդրման ընթացքում իրականացված մշտադիտարկումների և վերլուծության, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական համակազմերից ստացված դիտարկումների հիման վրա կատարվել են մի շարք բովանդակային փոփոխություններ.
Նախադպրոցական կրթության բովանդակային միասնական քաղաքականությունը ապահովելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է սույն նախագիծը:
Քննարկվել է
26.04.2024 - 13.05.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2757
Տպել06.05.2024
Խոսք և հաղորդակցության ոլորտում Ավագ խմբերի համար զ ենթակետում ցանկալի է հստակեցվի հայերենի տառերի ճանաչելու վերաբերյալ միտքը, այսինքն ճանաչի և տպագիր, և ձեռագիր տառերը, թե միայն տպագիրը։
30.04.2024
Կրթական ծրագրերը պետք է նախատեսեն սանի առօրյայի կազմակերպման 3 ձև՝ խաղ, պարապմունք և սանի ազատ ժամանակի տնօրինում, և, ըստ այս փաստաթղթի՝ ուսումնական և խաղային բեռնվածության մեջ գերիշխողը պետք է խաղայինը լինի։ Հնարավոր չէ, արդյո՞ք, պարապմունքների առավելագույն և նվազագույն քանակում՝ ըստ տարիքային խմբերի միանգամից ապահովել խաղերի և պարապմունքների հարաբերակցությունը՝ թվային արտացոլմամբ․ օրինակ , ավագ խումբ՝ նվազագույնը 6 խաղ և 4 պարապմունք, առավելագույնը՝ 7 խաղ և 5 պարապմունք։ Լրացուցիչ կրթության պարապմունքներն էլ՝ ըստ մանկապարտեզների նախընտրության։
28.04.2024
3. Կան մանկապարտեզներ, որոնց շենքային պայմանները չեն բավարարում զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջները: Արդյո՞ք նախատեսվում է մանկապարտեզների շենքային պայմանների վերանայում: