Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.05.2024 19:42:46 | Նախագծով առաջարկվող 3.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. ««3.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 25-րդ, 26-րդ, 28-րդ և 29-րդ կետերի համար հաշվի է առնվում բժշկասոցիալական փորձաքննության և ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ընդունված որոշումները, այդ թվում՝ հաշմանդամության սահմանված լինելու ժամանակահատվածը։»։ Հաշվի առնելով, որ մի դեպքում կարևորվել է հաշմանդամության սահմանման հանգամանքը կամ գնահատման «համարակալումը» (25, 26), մյուս դեպքում՝ հաշմանդամության սահմանված լինելու տևողությունը (28, 29), միայն «հաշմանդամություն ունենալու ամբողջ ժամանակահատվածը» նշելը բավարար չէ։ | Առաջարկն ընդունվել է, խմբագրվել է։ | |
2 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.05.2024 19:42:46 | Միաժամանակ առաջարկում ենք հավելվածի 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «24. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության գնահատման (այդ թվում՝ առաջին գնահատումը) արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝»։ Այս տարբերակում ուղղվում է «ախտաբանական վիճակներ» բառերը փոխարինվում են «առողջական խնդիրներ» բառերով, «ֆունկցիոնալության առաջին իսկ գնահատման» բառերը՝ «անձի ֆունկցիոնալության գնահատման ժամանակ» բառերով ՝ համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի։ «Առաջին գնահատման» բառերը հանելով հնարավոր է լինում խուսափել այն թյուրընկալումից, որ համանման հանգամանքներում այլևս հնարավոր չէ երկրորդ գնահատման ժաանակ սահմանել անժամկետ։ Այս առաջարկի ընդունման դեպքում կուղղվի նաև Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում առկա շարադասական սխալը։ | Առաջարկն ընդունվել է, խմբագրվել է։ | |
3 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.05.2024 19:42:46 | Հավելվածի 25-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «25. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 3-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝»։ | Առաջարկն ընդունվել է, խմբագրվել է։ | |
4 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.05.2024 19:42:46 | Հավելվածի 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «26. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 5-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝»։ Առաջարկը մշակելիս հաշվի է առնվել, որ առնչվող օրենքում կամ այլ իրավական ակտերում սահմանված չէ «դիտարկման պայմաններ» հասկացությունը։ | Առաջարկն ընդունվել է, խմբագրվել է։ | |
5 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.05.2024 19:42:46 | Հավելվածի 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «27. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը»։ Այս առաջարկի ընդունման դեպքում հավելվածից նաև կհեռացվի «տվյալ փորձաքննության ժամանակ» բառերը, որը հակասում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքին։ | Առաջարկն ընդունվել է, խմբագրվել է։ | |
6 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.05.2024 19:42:46 | Հավելվածի 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «28. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը, երբ նախորդ հաշմանդամության ժամկետը կազմել է երեք տարի՝»։ Առաջարկը մշակելիս հաշվի է առնվել, որ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքը չի օգտագործում «կարգավիճակ» հասկացությունը։ | Առաջարկն ընդունվել է, խմբագրվել է։ | |
7 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.05.2024 19:42:46 | Հավելվածի 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «29. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը, երբ հաշմանդամության նախորդ ժամկետը կազմել է հինգ տարի՝»։ | Առաջարկն ընդունվել է, խմբագրվել է։ |