Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արա Սաղումյան 23.04.2024 09:44:25 Առաջարկում եմ նախագծի տեքստում "տեղեկատվություն" բառը փոխարինել "տեղեկություն" կամ "տեղեկություններ" բառով՝ հաշվի առնելով ստորև բերվածը: ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ՝ նշանակում է՝ «լուր, ծանուցում, հաղորդում», իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը տեղեկություն տալն է։ Շատերը շփոթում են դրանք, և են ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառի փոխարեն գործածում ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը, օրինակ․ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ կա, որ նախագահները շուտով կհանդիպեն»: Ճիշտ է ասել․ «ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ կա (տեղեկություններ կան), որ նախագահները շուտով կհանդիպեն»։ Կամ ասում են՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ստացանք կամ խնդրում ենք տրամադրել այս կամ այն ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ: Այս դեպքերում ճիշտ է կիրառել ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառը, իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը ճիշտ է գործածել այլ դեպքերում, օրինակ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ միջոցներ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ազատություն, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ բացակայություն բառակապակցություններում։