Նախագիծը չի ընդունվել
«Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու բնակելի տարածքների նվիրատվության և սեփականաշնորհման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը
Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու բնակելի տարածքների նվիրատվության և սեփականաշնորհման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ N 1063-Լ որոշմամբ սահմանված պետական գույքի կառավարման ոլորտում գործող օրենսդրության արմատական բարեփոխման, մասնավորապես՝ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի թվաքանակի կրճատման, կառավարման առանձին ոլորտներում իրականացվող կանոնակարգման պարզեցման, իրավական ակտերի մատչելիության մակարդակի բարձրացման, պետական գույքի նվիրատվության և նվիրաբերության գործընթացների օպերատիվ և միասնական կանոնակարգման անհրաժեշտությամբ և նպատակ ունի բարձրացնել պետական գույքի օգտագործման արդյունավետության մակարդակը, ինչպես նաև միջոցառումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 6.7-րդ բաժնով նախատեսված հանձնառություններից և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի նոր լրամշակված 6-րդ և 7-րդ հոդվածների պահանջների կիրակումը գործնականում ապահովելու անհրաժեշտությունից։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 1- ի N 1004-Ա որոշմամբ նախատեսվում է մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Ներկա պահի դրությամբ՝ Պետական գույքի այլ տեսակների նվիրատվության գործընթացի կանոնակարգում առկա չէ: Պետական գույքի նվիրաբերության գործընթացը կանոնակարգվել է 2016 թվականի հոկտեմբերի 3-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը հաստատելու մասին» N 1067-Ն ՀՀ կառավարության որոշմամբ։ Ընդ որում տվյալ որոշմամբ ամբողջական և միասնական ձևով չի կարգավորում պետական գույքի (բացառությամբ՝ հողամասերի, դրամական միջոցների, բնակելի նշանակության շենք, շինությունների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված գույքի) նվիրաբերման գործընթացը։ Նշված իրավական ակտերի վերլուծությունից ակնհայտ է, որ թե՛ պետական գույքերի նվիրատվության, թե՛ նվիրաբերության գործընթացը ամբողջական և միասնական կարգավորում չունի: Արդյունքում՝ պետական գույքերի նվիրատվության ու նվիրաբերության գործընթացն ամբողջությամբ չի ապահովում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ հոդվածների և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ և 25-րդ հոդվածների պահանջների արդյունավետ կատարումը, ինչն էլ, ելնելով պետական գույքերի առանձնահատկություններից, խնդրահարույց է և չի նպաստում պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Առաջարկվում է մեկ միասնական իրավական ակտի միջոցով սահմանել նվիրատվության և նվիրաբերության ենթակա պետական գույքի կազմը, սուբյեկտները և համապատասխան սուբյեկտներին պետական գույքի նվիրատվության և նվիրաբերության դեպքերը և պայմանները: Ինչն էլ կնպաստի պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև բնակչության սոցիալական և բնակարանային պայմանների խնդիրների լուծմանը։
Նախագծով ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն և ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշումները. ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N305-Ն որոշմամբ՝ բնակելի տարածքները հատկացվում են համապատասխան տարածքում հաշվառված և մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը փաստացի բնակվող քաղաքացիներին․
Հաշվի առնելով շահառուների շահերը վերը նշված ձևակերպումը պարբերաբար թարմացվել է, վերջին անգամ փոփոխվել է 2019 թվականին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարիների ընթացքում նոր շահառուներ են ավելանում և այդ տարածքներում բնակեցումը կրում է պարբերական բնույթ, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման համաձայն հատկացումն իրականացվում է համապատասխան տարածքում հաշվառված և վերջին երեք տարին փաստացի բնակվող քաղաքացիներին՝ Նախագծով որդեգրվել է նույն մոտեցումը, նշվածը նաև քաղաքացիների իրավունքների հավասարության տեսանկյունից առավել նպատակահարմար է։
- Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Պետական գույքի նվիրատվության և նվիրաբերության գործընթացի միասնական և ամբողջական կառավարումը կնպաստի պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած և «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման հանձնառություններից։
-
Քննարկվել է
19.04.2024 - 10.05.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն, Պետական գույքի կառավարում, Պետական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 1738
Տպել