Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ ու 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Davit Sargsyan 27.04.2024 10:34:29 Nshvac oresdrakan akt@ anardaraci e, 3ararkayi hamar naxatesvac 60 %,tox hnaravorutyun @ndernvi @st cankutyan handhel 4ararkan 100%chapov kam darcnel75% aranc ayd El anardaraci nshvac kategorian zrkvac e exel atestavorveluc 1 taruc avel,ardyoq da anhavasar motecum chi.. Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: Փոփոխություն կատարված չէ:
2 Davit Sargsyan 27.04.2024 10:35:52 Anardaraci e 60% hnaravorutyun tveq handheld 4 ararka Kam 75% darcnel Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: Փոփոխություն կատարված չէ:
3 Աշոտ Այվազյան 29.04.2024 20:41:52 Առաջարկում եմ ուղակի տարբերություն չդնել զինծառայողների և մտավոր բարձր գիտելիքներով ու մտավոր աշխատանք կատարող զինծառայողների միջև, որոնց Դուք անվանում եք << մարտական խնդիր չիրականացնղներ>>: Ես այս նախագծից հասկանում եմ միայն մի բան ՝ որ եթե մեկը իզորու է նախագծել ու հորինել ասենք հեծանիվ, դուք նրան տալիս եք երկրորդական դեր, իսկ նա ով կարող է միայն հեծանիվը վարել, կամ ասենք պատրաստի հեծանիվը վերանորոգել, նա առաջնային դեր ունի, փաստորեն մեզ մտավոր գիտեելիքներ պետք չեն, մեղ պետք են շատ արագ վազողներ ու շատ ժիմ անողներ... Որ ինչ անեն էս տեխնոլոգիական դարում : Սա ուղակի ծաղրական է, համակարգային փոփոխություն կամ պրոֆեսյոնալ բանակը չպիտի հիմնված լինի ձեռքի ուժի վրա, այլ ԳԱՂԱՓԱՐԻ : Տեսնես քանի ատեստավորում անցած զինծառայող բարձր ՕԳԳ կցուցաբերի պատերազմի պահին, խիստ կասկածում եմ որ պայմանագրային զինծառայողն ով ուղակի վազելու և ժիմ անելու համար վերահաշվարկով 1, 2 կամ անգամ ավել միլին է ստացել պատրաստ է 21-րդ դարի մարտահրավերին ու կարծում եմ էդ ֆիզիկական պատրաստությունն ինքը կարող է օգտագործել միայն արագ փախուստի համար: Այս ամենը նեգատիվ պոռոտախոս կամ ընդիմադիր ելույթ չէ բնավ այլ ուղակի հորդոր, խնդրում եմ սթափվեք ընկերներ և շեշտը դրեք ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ գաղաձարի վրա, այո բարձր վարձատրեք զինվորականին, բայց մի տարանջատեք, բարձր վարձատրեք, և համապատասխան պահանջներ դրեք, քանի որ մեր հայրենիքի պահապաններն էս համազգեստի մեջ պիտի իրենց արժանապատիվ զգան ու հպարտ, ոչ թե տարանջատված ու հիասթափված... Զինծառայողների ատեստավորման նոր համակարգի ներդրման նպատակն է եղել և կա արժևորել և առավել պատրաստվածություն ապահովել անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման գործառույթներ ունեցող պաշտոնների համալրվածության համար: Միաժամանակ, համակարգը գործում է ոչ լրիվ մեկ տարի և դրա զարգացման հնարավորությունները գտնվում են Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում: Փոփոխություն նկատարված չէ:
4 Աշոտ Այվազյան 04.05.2024 01:30:54 Առաջարկս վերաբերվում է ԲՈԼՈՐ զինծառայողներին, Առաջարկում եմ փոխել ատեստավորման սկզբունքը, սահմանել նոր կարգ, որը կվերաբերվի բոլորին և նոր կարգով սահմանել տոկոսային հոտևյալ բաժանումը' Մասնագիտական 40% Կրակային 25% Ֆիզիկական պատրաստություն 20% Շարային պատրաստություն 15%։ Ատեստավորումն անցկացվում է տարին կամ երկու տարին մեկ անգամ բոլորի համար և անկախ պաշտոնի փոփոխումից այն պահպանվում է։ Ատեստավորման հավելավճար ստանալու իրավունք ձեռք են բերում այն զինծառայողները, ովքեր 2 քննություն դրական են ստանում՝ այդ թվում մասնագիտականը։ Իր հերթին կարող է վերը նշված տոկոսները բաժանվել ստացսծ գնահատականների համամասնության, իսկ եզրակացության կայացման բաժնում նշվի ատեստավորվողի գումարի չափը ըստ հավաքած միավորների։ Եթե մասնագիտականը ստանում է անբավարար, ապա հավելավճար չի հաշվարկվում և 3 ամիս անց ձեռք է բերում իրավունք նորից մասնակցելու, եթե նորից անբավարար է ստանում, պայմանագրի լրանալուն պես ուղարկվում է պահեստազոր։ Հավելեմ, որ այս պարագայում կամավոր և պարտադիր ատեստավորում չի լինում, և բոլորի համար գործում է 1 կարգ` հաջորդ ամսվա 1֊ից սկզբունքը։ Զինծառայողների ատեստավորման համակարգը դեռևս գործում է ոչ լրիվ մեկ տարի, այն անընդմեջ վերլուծական և գնահատողական ընթացքի մեջ է, որի արդյունքներով հետագայում կքննարկվի ատեստավորման արդյունքների գնահատման համակարգը: Փոփոխություն կատարված չէ:
5 Մանուկ Բաղդասաարյան 03.05.2024 10:34:10 Հարգելի նախագիծ մշակողներ, առաջարկում եմ փաստերով հիմնավորեք, թե կոնկրետ ի՞նչն եք հաշվի առել, երբ հարաբերակցությունը սահմանել եք 60% ։ Եթե 4 առարկայի ընդհանուր գնահատականով հաշվարկվում է 100%, ապա 3 առարկայի գնահատականով ինչու՞ պետք է հաշվարկվի 60%, այլ ոչ թե 75% (առնվազն)։ Ո՞րն է այստեղ տրամաբանությունը Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: Փոփոություն կատարված չէ:
6 Մանուկ Բաղդասաարյան 03.05.2024 10:36:02 ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն «Աշխատողի աշխատավարձը կախված է աշխատողի որակավորումից, աշխատանքի պայմաններից, որակից, քանակից, բարդությունից:» Այսինքն Ձեր գնահատմամբ ֆիզիկական պատրաստությունը զինծառայողի ընդհանուր որակավորման 40%-ը պետք է կազմի։ Եթե ֆիզիկական պատրաստությունը այդքան կարևոր է, ուրեմն հնարավորություն տվեք բոլորին այդ առարկայից նույնպես քննություն հանձնել։ Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: Փոփոխություն կատարված չէ:
7 Մանուկ Բաղդասաարյան 03.05.2024 10:36:02 Հաշվի առնելով, որ 3 առարկայի համար (ներառյալ մասնագիտական գիտելիքների իմացությունը, որն իմ կարծիքով տվյալ պարագայում ամենակարևորն է) հաշվարկում է 60%, կարելի է ենթադրել, որ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնողների մասնագիտական գիտելիքների համար պայմանականորեն հաշվարկում է 20%, այսինքն կրկնակի պակաս քան ֆիզիկական պատրաստության համար։ Դուք ուզում եք ունենալ պրոֆեսիոնալ բանակ, թե՞ պրոֆեսիոնալ սպորտսմեններ։ Առաջարկում եմ վերանայել չափերը Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: Փոփոխություն կատարված չէ:
8 Մանուկ Բաղդասաարյան 03.05.2024 10:36:42 Արդյո՞ք հաշվի է առնվել, որ այդ փոփոխություններից հետո նշված պաշտոններում ծառայելու գրավչությունը կնվազի։ Համեմատություններ կատարվել ե՞ն այդ պաշտոններում աշխատանքի վարձատրության ու նմանատիպ գործառույթներ ունեցող մասնավոր հատվածի պաշտոնների վարձատրության չափերի միջև։ Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: Փոփոխություն կատարված չէ:
9 Արսեն Կարապետյան 03.05.2024 11:07:02 Անարդարացի է նշված կատեգորիայի համար առաջարկում եմ75% Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: Փոփոխություն կատարված չէ:
10 Hayk Margaryan 03.05.2024 21:40:10 Անարդար որոշում է, ճիշտ կլիներ 75%, կամ 80%, քանի որ ոչ մարտական խնդիր կատարողների լավ ու գրագետ աշխատանքից է նաև կախված մարտական խնդիր կատարողների արդյունավետ աշխատանքը։ Օ Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: Փոփոխություն կատարված չէ:
11 Վարդան Հակոբյան 03.05.2024 22:19:51 Լավ կլիներ նաև ուշադրություն դարձվեր ՀՀ կառավարության 2023թ․-ի փետրվարի 9-ի N162-Ն որոշմամբ հաստատված Կարգի (հավելված 1) 4-րդ բաժնի 15-րդ կետի «․․․․ ֆիզիկական պատրաստության աստիճանի գնահատման համապատասխան գործնական վարժության կատարումից ազատվում է այն զինծառայողը, որն ունի ՀՀ կառավարության 2018թ․-ի ապրիլի 12-ի N404-Ն որոշման N2 հավելվածով սահմանված՝ չթույլատրվող ֆիզիկական վարժությունների ցանկով նախատեսված համապատասխան գործնական վարժության կատարման հակացուցում։ ․․․․․․» բառերի ու ՀՀ պաշտպանության նախարարի 2023թ․-ի ապրիլի 12-ի «․․․․ ատեստավորումների կազմակերպման և անցկացման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև ատեստավորման ժամանակ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման կարգերը հաստատելու մասին» N478-Լ հրամանի13)-րդ (ՊՆ 2023թ․-ի հունիսի 6-ի N749-Լ հրամանով) փոփոխված կետի անհամապատասխանությանը, որտեղ, ի տարբերություն կառավարության որոշման, N404-Ն որոշման 2-րդ հավելվածով նախատեսված հակացուցում ունեցող զինծառայողին ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ատեստավորմանը։ Որպես փաստարկ բերվում է ՀՀ կառավարության 2018թ․ ապրիլի 12-ի N405-Ն որոշման 1-ին հավելվածի 101-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ կամ 6-րդ ենթակետերով սահմանված պատճառական կապով զինծառայողի առողջությանը հասցված վնասի հետևանք։ ՀԱՐՑ․ Ի՞նչ տարբերություն կա 1)«հիվանդությունը ձեռք է բերել կամ վնասվածքը ստացել է զինվորական ծառայության ընթացքում.» և 2) «հիվանդությունը ձեռք է բերել կամ վնասվածքը ստացել է զինվորական պարտականությունները կատարելու հետևանքով.» ձևակերպումների միջև։ Մի՞թե զինվորական ծառայության ընթացքում զինծառայողները բացի ծառայողական պարտականությունների կատարումից այլ պարտականություններ են կատարում (օրինակ՝ հայրական, ծնողական, որդիական, ամուսնական, հարևանական և այլն), որ հիմա էլ զրկվում են ատեստացիային մասնակցելուց ընդհանրապես, այլ ոչ թե առանց ֆիզիկական պատրաստության գնահատման, ինչպես մյուսները։ Եւ միթե սա խտրականություն և/կամ տարբերակված մոտեցում չի զինծառայողների հանդեպ, մի՞թե դա ՀՀ Սահմանադրությամբ, «ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագիրք» օրենքով, «Հանրային ծառայության մասին» օրենքով և այլ օրենսդրական փաստաթղթերով սահմանված հավասարության, սոցիալական արդարության ու արդարության սկզբունքների խախտում չէ, կամ ի՞նչու պիտի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող ու դրանք փաստացի կատարող զինծառայողը մասնակցի նման գործառույթներ չիրականացնող զինծառայողների ատեստավորման գործընթացին և վճարվի ավելի քիչ գումարով։ Պարոնայք հեղինակներ, վերանայեք որոշումներն ու առավել խելամիտ որոշում կայացրեք։ Կարգավորման նապատակը ներկայացված է սույն ամփոփաթերթի 36-րդ կետում: Փոփոխություն կատարված չէ:
12 Վարդան Հակոբյան 03.05.2024 22:32:23 Նախագծի զ․ կետը, որով առաջարկվում է 15-րդ կետի երրորդ նախադասությունից հետ կատարել լրացում, խտրականություն և տարբերակված մոտեցում է առաջացնում առողջական խնդիրներ ունեցող և առողջական խնդիրներ չունեցող զինծառայողների միջև՝ փաստորեն կատարելով ավելի կարևոր խնդիր՝ ատեստավորվել և արդյունքում ստանալ ավելի ցածր դրամական վճար։ Իրավունքները ոտնահարող առաջարկ է։ Հարգեք հավասարությունը, արդարությունն ու պահպանեք սոցիալական արդարությունը։ Կարգավորման նպատակը հենց արդարության ապահովումն է՝ ատեստավորման բոլոր գնահատման ուղղությունները հանձնելու պարտավորություն ունեցող զինծառայողների նկատմամբ: Փոփոխություն կատարված չէ: