Գտնվում է ՀՀ կառավարությունում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
5 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն Հարկային օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) «ֆինանսական վարձակալություն (լիզինգ)» բառերը իրենց հոլովումներով փոփոխել «ֆինանսական լիզինգ (տարատեսակներ)» բառերով համապատասխան հոլովումներով:
Հոդված 2. Օրենսգիրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի.
1) 20-րդ կետում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«Ֆինանսական լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում՝ ակտիվի սկզբնական արժեք է համարվում այդ Ֆինանսական լիզինգի առարկայի սկզբնական արժեքը.».
2) 30-րդ կետում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«Ֆինանսական լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում՝ ակտիվի հաշվեկշռային արժեքը որոշելիս նվազեցվում է նաև այդ Ֆինանսական լիզինգի առարկայի հարկման նպատակով դրանից կատարված նվազեցումները, հաշվի առած նաև Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կապիտալ ծախսերը.»:
Հոդված 3. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 64-րդ և 65-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.
«64) ֆինանսական լիզինգի առարկայի սկզբնական արժեք՝ ֆինանսական լիզինգի առարկայի ստացման հաշվարկային փաստաթղթում արտացոլված արժեք.
65) ֆինանսական լիզինգի առարկայի հաշվեկշռային արժեք՝ ֆինանսական լիզինգի առարկայի սկզբնական արժեքի և հարկման նպատակով դրանից կատարված նվազեցումների (այդ թվում՝ մաշվածության կամ ամորտիզացիայի մասհանումների) տարբերություն՝ հաշվի առած Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կապիտալ ծախսերը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-ին մասի 47-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ժզ. ենթակետով՝
«ժզ. բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից այն ապրանքների և ոչ նյութական ակտիվների ֆինանսական լիզինգով (տարատեսակներով) տրամադրումը, որոնց ձեռքբերման (ստացման) հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ չի հաշվարկվել:»:
Հոդված 5. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Եթե ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում յուրաքանչյուր հաշվետու ամսվա վերջին օրը՝ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա լիզինգի առարկայի արժեքի համապատասխան չափով, եթե սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ:: Եթե ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով լիզինգի առարկան հանձնվել է սեփականության իրավունքով լիզինգառուին մինչև հաշվետու ամսվա վերջին օրը, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում լիզինգի առարկայի՝ սեփականության իրավունքով լիզինգառուին հանձնման պահը՝ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա լիզինգի առարկայի արժեքի համապատասխան չափով, եթե սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ:
Ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսված՝ մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահը լիզինգի առարկայի արժեքի մաս կազմող նախնական վճար ստանալու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահին՝ մինչև այդ պահը ստացված լիզինգի առարկայի արժեքի մաս կազմող նախնական վճարի չափով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում «անցնել վարձակալին» բառերից հետո լրացնել «կամ եթե ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին՝ ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով ստացման ենթակա տոկոսագումարների մասով» բառերը:
Հոդված 7. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 19-րդ մասի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16) եթե ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա լիզինգի առարկայի արժեքի համապատասխան չափը և (կամ) հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրով ստացման ենթակա տոկոսագումարները, իսկ եթե ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով ստացման ենթակա տոկոսագումարը:»:
Հոդված 8. Օրենսգրքի 121-րդ հոդվածը լրացնել նոր 9-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«9. Եթե ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսված է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա լիզինգատուի մոտ լիզինգի առարկայի գծով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում ծախս է ճանաչվում լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահին լիզինգի առարկայի հաշվեկշռային արժեքը՝ այդ պայմանագրով նախատեսված լիզինգի առարկայի ընդհանուր արժեքի՝ այդ հաշվետու ժամանակաշրջանում այդ լիզինգի առարկայի գծով որպես եկամուտ ճանաչված գումարի համամասնությամբ:»:
Հոդված 9. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ֆինանսական լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում՝ ակտիվի ամորտիզացիոն ժամկետի սկիզբ է համարվում այդ ֆինանսական լիզինգի առարկայի ամորտիզացիայի հաշվարկման առաջին օրը.»:
Հոդված 10. Օրենսգրքի 225-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով՝
«5. Եթե հարկվող օբյեկտն ֆինանսական լիզինգի (տարատեսակաների) պայմանագրի հիման վրա հանդիսանում է լիզինգի առարկա և լիզինգատուն լիզինգի առարկայի վերաբերյալ տեղեկացրել է անշարժ գույքի հարկը հաշվարկող մարմնին և ներկայացրել համապատասխան հիմքերը, ապա անշարժ գույքի հարկ վճարող է համարվում լիզինգառուն:»:
Հոդված 11. Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ և 6-րդ կետերով.
«5) Օրենսգրքի 225-րդ հոդվածի 5-րդ մասում նշված` ֆինանսական լիզինգի (տարատեսակաների) պայմանագրով լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է լիզինգատուի կողմից դրանց հաշվառման և գնահատման վերաբերյալ տեղեկությունները հաշվառող մարմիններին տրամադրելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Ֆինանսական լիզինգի (տարատեսակաների) պայմանագրով լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ անշարժ գույքի հարկի հաշվարկումը դադարում է ֆինանսական լիզինգի (տարատեսակաների) պայմանագրի ավարտման ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
6) Օրենսգրքի 225-րդ հոդվածի 5-րդ մասում նշված` ֆինանսական լիզինգի (տարատեսակաների) պայմանագրով լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունն սույն մասի 5-րդ կետով սահմանված ժամանակահատվածում կատարում է լիզինգառուն, իսկ լիզինգատուի մոտ այդ նույն ժամանակահատվածում ֆինանսական լիզինգի (տարատեսակաների) պայմանագրով լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունն չի հաշվարկվում:»:
Հոդված 12. Օրենսգրքի 240-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով՝
«4. Եթե հարկվող օբյեկտն ֆինանսական լիզինգի (տարատեսակաների) պայմանագրի հիման վրա հանդիսանում է լիզինգի առարկա և լիզինգատուն լիզինգի առարկայի վերաբերյալ տեղեկացրել է փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկող մարմնին և ներկայացրել համապատասխան հիմքերը, ապա փոխադրամիջոցների գույքահարկ վճարող է համարվում լիզինգառուն:»:
Հոդված 13. Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ և 6-րդ կետերով.
«5) Օրենսգրքի 240-րդ հոդվածի 4-րդ մասում նշված` ֆինանսական լիզինգի (տարատեսակաների) պայմանագրով լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է լիզինգատուի կողմից դրանց հաշվառման և գնահատման վերաբերյալ տեղեկությունները հաշվառող մարմիններին տրամադրելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Ֆինանսական լիզինգի (տարատեսակաների) պայմանագրով լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է ֆինանսական լիզինգի (տարատեսակաների) պայմանագրի ավարտման ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
6) Օրենսգրքի 240-րդ հոդվածի 4-րդ մասում նշված` ֆինանսական լիզինգի (տարատեսակաների) պայմանագրով լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունն սույն մասի 5-րդ կետով սահմանված ժամանակահատվածում կատարում է լիզինգառուն, իսկ լիզինգատուի մոտ այդ նույն ժամանակահատվածում ֆինանսական լիզինգի (տարատեսակաների) պայմանագրով լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունն չի հաշվարկվում:»:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
06.02.2018 - 21.02.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Հանրային քննարկում
21.02.2018 11:41
Երեւան 0010, Մ.Մկրտչյան 5
Դիտումներ` 9340
Տպել