Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամ ստեղծելու, «Տաղանդների զարգացման ծրագրի» հայեցակարգը և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ժիրայր Ավետիսյան 26.04.2024 19:54:18 | Ողջունելի գաղափար է, հեռանկարային։ Թերևս Հակիրճ Բնութագրում <<Աջակցությունը կարող է տրամադրվել անհատույց՝ կրթաթոշակի, նյութական աջակցության տեսքով, անտոկոս փոխառության տրամադրմամբ կամ կազմակերպություններում ներդրումների միջոցով:>> հատվածը տպավորություն է առաջացնում, որ հիմնադրամի գործունեության գործիքակազմը սահմանափակվում է ֆինանսական օժանդակությամբ։ Արժե ի սկզբանե հաստատել, որ այդպիսի հիմնադրամից շատ ավելի լայն սպեկտրով աշխատանք է ակնկալվելու (հետազոտական, քարոզչական-տեղեկատվական, հիմնադրող, կառավարման և այլն) քան պարզապես ֆինանսական հատկացումները։ Շնորհակալ եմ։ | Ընդունվել է ի գիտություն |