ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 91-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ 2024 թվականի N ____ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 91-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N 91-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) Որոշման վերնագրում և Որոշման ամբողջ տեքստում «մթնոլորտի վրա տնտեսական գործունեության» բառերը փոխարինել «մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության» բառերով.
2) Որոշման նախաբանում «42-րդ հոդվածին» բառերը փոխարինել «5-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետին» բառերով.
3) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 2-րդ կետը «ֆիզիկական անձանց» բառերից առաջ լրացնել «ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող» բառերով.
4) Որոշմամբ 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությունում Ազդեցությունը գնահատվում է միայն այն նյութերի արտանետումների համար, որոնց ՍԹԱ-ի նորմատիվները գերազանցվել են` հաշվի առնելով տարբեր նյութերի գումարային ազդեցությունը (վերադրման էֆեկտը)» բառերից հետո լրացնել կամ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում առկա չեն արտանետման թույլտվությունները բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏՆ. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
12.04.2024 - 28.04.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 1461
Տպել