«Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
-
3 - Կողմ
-
7 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
— ——— 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԼԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐՆԵՐԻ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ժամանակավոր արգելք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա։
2․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ քան 3 օրացուցային օր առաջ ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցների ժամանակավոր կիրառման մասին․
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ քան 3 օրացուցային օր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոց կիրառելու առաջարկություն:
3․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման նկատմամբ վերահսկողությունը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 2-ից և գործում է մինչև 2025 թվականի հունվարի 2-ը ներառյալ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
-
Քննարկվել է
11.04.2024 - 26.04.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1383
Տպել