Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 7-ի N 103-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 16-ի N 108-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերը

Սույն միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ծրագրերի շահառու հանդիսացող ուսուցիչների համար ստեղծվեն հավասար պայմաններ, այն է՝ ուսուցիչը հնարավորություն ունենա տվյալ ծրագրերով նախատեսված լրավճարներից օգտվելու՝ անկախ նրանից, թե ուսումնական տարվա ընթացքում երբ է անցել աշխատանքի: Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել հավասար հնարավորություններ սույն ծրագրերի շահառու հանդիսացող ուսուցիչների համար, ինչպես նաև նպաստել ուսումնական հաստատություններ ուսումնական տարվա ընթացքում ցանկացած պահի ընդգրկվելու մոտիվացիայի բարձրացմանը՝ խթան հանդիսանալով առկա հաստիքների համալրման գործընթացի համար:

  • Քննարկվել է

    09.04.2024 - 24.04.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1301

Տպել