Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 410-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 410-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 410-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 3-րդ կետը սահմանում է մի շարք պետական մարմինների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության զինծառայողների Հայաստանի Հանրապետությանից դուրս բուժման, կեցության ու ճանապարհածաղսի ֆինանսավորման կարգը և պայմանները:

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) ստեղծվել է ՀՀ ազգգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով և Ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023թ. մարտի 29-ի N 354-Լ որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2023թ. մարտի 30-ից: Մինչ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունից առանձնանալը Որոշման դրույթները տարածվում էին Ծառայության զինծառայողների վրա:

 «Պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասին 7-րդ կետի համաձայն՝ Ծառայությունը դասվում է այլ զորքերի շարքին:

«Զինվորական ծառայության և զիծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթների կիրառման իմաստով` զինծառայողներ են համարվում պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության և պետական պահպանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք:»

Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Որոշման դրույթները տարածել Ծառայության զինծառայողների վրա:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Ծառայությունը ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 410-Ն որոշման հավելվածի 3-րդ կետում:

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից։

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Որոշման դրույթները կտարածվեն Ծառայության զինծառայողների վրա:

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը նախատեսում է շա­հառուների շրջանակի մեծացում, որը կառաջացնի ՀՀ պետական բյուջեից լրա­ցուցիչ ծախսեր: Սակայն Նախագծով առաջարկվող փոփոխությունների ֆինանսական գնա­հատական տալ հնարավոր չէ:

6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի մեջ լրացում կատարելու մասին նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը բխում է Ազգային Ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգ» բաժնի վերջին նախադասությունից «Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին» և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Անվտանգության խորհրդի գրասենյակ» բաժնի 2-րդ կետի 4-րդ սյունակից՝ «Պետական պահպանության ծառայությունը Վարչապետին ենթակա կարգավիճակի տրամադրում՝ այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից»:

 

  • Քննարկվել է

    09.04.2024 - 26.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Անվտանգություն, Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Պետական պահպանության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1509

Տպել