Նախագիծը չի ընդունվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-Ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը պայմանավորված է ««Հավատարմագրման մասին»» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքի ընդունմամբ։
- Առաջարկվող կարգավորումների բնույթը
Ներկայացվող նախագծով կարգավորվում են այն պահանջները, որոնք առաջադրվել են ««Հավատարմագրման մասին»» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքով, մասնավորապես․
- «Հավատարմագրման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում սահմանվել է պահանջ, համաձայն որի անհրաժեշտ է ստեղծել պայմաններ ԱՐՄՆԱԲ-ի և նրա կողմից հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեության արդյունքների ոչ միայն միջազգային, այլ նաև տարածաշրջանային ճանաչման համար։ Այս պահանջը ներառվել է նաև որոշման նախագծում։
- «Հավատարմագրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում հավատարմագրման ազգային մարմնի համար սահմանվել է համապատասխանության գնահատման մարմիններին խորհրդատվություն չտրամադրելու մասին պահանջ, որի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվել Կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 890-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա․» պարբերությունը․
- Օրենքի պահանջներից ելնելով խմբագրվել և լրամշակվել է նաև Կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 890-Ն որոշման 3-րդ ենթակետի «բ․» պարբերությունը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության և «Հավատարմագրման ազգային մարմին ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ Կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 890-Ն որոշմամբ սահմանված պահանջները կհամապատասխանեցվեն ««Հավատարմագրման մասին»» օրենքով սահմանված պահանջներին։
5․ Այլ տեղեկություններ․
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
Նախագիծը դրվել է հանրային քննարկման։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ինչպես նաև ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից
-
Քննարկվել է
09.04.2024 - 30.04.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1340
Տպել