Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 700-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 700-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի շահագործմամբ և այդ նպատակով՝ համապատասխան օրենսդրական պայմանների ապահովմամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ հաստատված հավելվածում:
Մասնավորապես, առաջարկվում է.
- ներդնել օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության Էլեկտրոնային dev-fs.amis.am համակարգը, որի նպատակն է դյուրացնել դիմումների և փաստաթղթերի ներկայացման, նրանց անձնական գործը վարելու և հաշվառելու ընթացակարգերը.
- իրականացնել օտարերկրյա դիմորդների ընդունելությունը ՀՀ ուսումնական հաստատություններ տվյալ մասնագիտության գծով լիցենզիայով հատկացված սահմանային տեղերի շրջանակներում, որի նպատակն է բարձրացնել օտարերկրյա դիմորդների ընդունելության կազմակերպման արդյունավետությունը.
- ներառել օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ցանկում առողջության ապահովագրության փաստաթուղթ, որի նպատակն է առողջապահական ծառայությունները դարձնել հասանելի և մատչելի՝ անկախ բնակության վայրից, ազգային պատկանելիությունից և քաղաքացիությունից.
- ներկայացնել սփյուռքահայերի ծննդյան կամ մկրտության վկայականը, ինչպես նաև կրթական աստիճանի ավարտական փաստաթուղթը նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում՝ նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ), որի նպատակն է դյուրացնել փաստաթղթերի հաշվառման գործընթացը.
- ապահովել ուսումնական հաստատության կողմից օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ուսանողի՝ բանկային հաշվեհամար ունենալու և ուսման վարձավճարն անկանխիկ եղանակով կատարումը, որի նպատակն է բարձրացնել անկանխիկ վճարային գործարքների թափանցիկությունը:
- ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետությունում կրթության համակարգի զարգացումը համաշխարհային գործընթացներին համապատասխան դարձել է պետական քաղաքականության կարևորագույն գործունեություն: Զարգացման ժամանակակից միտումները նոր մոտեցումներ և պահանջներ են առաջադրում կրթության որակի բարձրացման համար: Հետևաբար, առաջարկվող փոփոխությունները՝ մասնավորապես, օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության Էլեկտրոնային dev-fs.amis.am համակարգի կիրառումը հնարավորություն կընձեռի ներգրավել օտարերկրյա դիմորդներին ՀՀ ուսումնական հաստատություններ, ընդլայնել աշխարհագրությունը, ավելացնել օտարերկրյա ուսանողների թվաքանակը, իսկ նույն համակարգում նախատեսվող ՀՀ ուսումնական հաստատությունների մասին համապարփակ տեղեկությունը օտարերկրացիների համար գրավիչ կդարձնեն ՀՀ ուսումնական հաստատությունները, տեսանելի կդարձնեն նրանց կողմից առաջարկվող ծառայությունները (կրթական աստիճաններ, մասնագիտություններ, ուսուցման եղանակներ և լեզուներ, ուսման վարձավճարներ և այլն): Արդյունքում, կբարձրանա Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի միջազգային գրավչությունն ու հեղինակությունը:
- ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է «ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի» 83-րդ կետի՝ «Կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումը և արտահանումը», 9-րդ՝ «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում և մասնավորապես բուհերում սովորող օտարերկրյա ուսանողների թվի ավելացում և աշխարհագրության ընդլայնում» և 10-րդ՝ «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, հատկապես բուհերում օտարերկրյա ուսանողների ներգրավման (ընդունելության, տեղափոխության, վերականգնման) իրավական մեխանիզմների լավարկում, ինչպես նաև նշված գործընթացի շարունակականության ապահովում՝ ըստ արդյունքային ցուցանիշների» ենթակետերից, «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի Նպատակ 3-ի՝ «Բարձրագույն կրթության միջազգայնացում», 3.1.1 և 3.1.2 կետերից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բաժնի 23-րդ կետից՝ «Բարձրագույն կրթության միջազգայնացման, շարժունության հնարավորությունների ընդլայնում»:
-
Քննարկվել է
05.04.2024 - 20.04.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1760
Տպել