Հիշել նախագիծը
ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
6 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լյուբա Բալյան 19.04.2024 20:02:28 | 1. Առաջարկում ենք Նախագծի հավելվածի ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ բաժնում նշել՝ ԿԹՏ-ների առանձնացման և ընտրության առանձնահատկությունների մշակման համար հիմք են հանդիսացել BirdLife International-ի կողմից սահմանված չափորոշիչները։ 2. Առաջարկում ենք Նախագծի հավելվածի 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ բաժնում ավելացնել նաև նոր կետ հետևյալ բովանդակությամբ «Կարևոր թռչնաբանական տարածքները թռչունների պահպանության համար առանձնացված (բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս կամ դրանց մեջ ներառված) բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ են, որոնք ծառայում են թռչունների բնադրման, ձմեռման կամ հանգստի համար:», որը ներառված է «Կենդանական աշխարհի մասին» օրենքի Հոդված 1-ում՝ Օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններում: Նպատակահարմար է նաև ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ բաժնում ավելացնել Նախագծի հիմնավորման մեջ նշված «Դրանք առաջին հերթին ներառում են՝ • ոչնչացման վտանգի տակ գտնվող տեսակների ապրելավայրերը, • համեմատաբար մեծ քանակությամբ հազվագյուտ և խոցելի տեսակների (ենթատեսակներ, պոպուլյացիաներ) կուտակման վայրերը, այդ թվում՝ միջազգային Կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների, • զգալի մեծ թվով էնդեմիկ տեսակների ապրելավայրերը, ինչպես նաև այնպիսի տեսակների, որոնց տարածումը սահմանափակվում է մեկ բիոմով, • բնադրող, փետրափոխվող, չվող, ձմեռող և այլ թռչնատեսակների խիտ կուտակման վայրերը:» մասը: 3. Առաջարկում ենք Նախագծի հավելվածում ներկայացնել «բիոմ» օգտագործվող բառի բացատրությունը: 4. ԿԹՏ-ների Միջազգային Չափորոշիչների Կետ 5-ում "թռիչքուղի" բառը փոխարինել "չուի ուղիներ" բառակապակցությամբ 5. "A4" կատեգորիայի անվանման համար առաջարկում ենք "Խմբակային թռչնատեսակներ" բառակապակցության փոխարեն օգտագործել "Թռչնատեսակների խիտ կուտակման տարածքներ" բառերը։ 6. Նախագծի հիմնավորման Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը կետում «այդ թվում՝ միջազգային և ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների,» բառերը փոխարինել «այդ թվում՝ միջազգային Կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների,» բառերով: ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիա |