Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ԹԻՎ 758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ԹԻՎ 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի թիվ 758-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագիծը նախապատրաստվել է ի կատարումն 2024 թվականի հունվարի 16-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ 34-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)։ Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասի «Զենքի» բառից հետո լրացնել «, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի» բառերով, իսկ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 13-րդ հեդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և ռազմամթերքի ոչնչացման կարգը սահմանում է Կառավարությունը:»։
Օրենքի և դրանից բխող իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով՝ Նախագծով առաջարկվում է Զենքի և ռազմամթերքի ոչնչացման կարգում ներառել հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի ոչնչացման կարգը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում է ռազմավարության փաստաթղթերից :
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Զենքի և ռազմամթերքի ոչնչացման կարգում ներառել հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի ոչնչացման կարգը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման արդյունքում զենքի և ռազմամթերքի ոչնչացման կարգում կներառվի հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի ոչնչացման կարգը։
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի թիվ 641-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագիծը նախապատրաստվել է ի կատարումն 2024 թվականի հունվարի 16-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ 34-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)։ Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «հատկացվում է» բառերը փոխարինել «և ուսումնական փամփուշտներ հատկացվում են» բառերով, իսկ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 14-րդ հեդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք և ուսումնական փամփուշտներ հատկացվում են Կառավարության սահմանած կարգով:»։
Օրենքի և դրանից բխող իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով՝ Նախագծով առաջարկվում է ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով հատկացնել ուսումնական փամփուշտներ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում է ռազմավարության փաստաթղթերից :
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով հատկացնել ուսումնական փամփուշտներ։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման արդյունքում ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով կհատկացվի ուսումնական փամփուշտներ։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
04.04.2024 - 19.04.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1547
Տպել