Ռուբինա Հարությունյան
18.04.2024
Եթե վերջին երկու ուսումնական տարիներին 9-րդ կամ 12-րդ դասարանի սովորողի կողմից «Հայոց լեզու», «Հայ գրականություն», կամ «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները չի ուսումնասիրել սովորողը կարող է ունենալ ուսումնական նյութի յուրացման և քննությունները պատշաճ հանձնելու դժվարություններ: Ուստի առաջարկում եմ, ոչ թե ծնողի համաձայնության պայմաններում չեղարկել քննությունը և առարկաները համարել չուսումնասիրված և չգնահատված, այլ ՀՀԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ ձևավորել հեռավար ուսուցման խումբ, որտեղ ընդգրկվելով սովորողը կկարողանա լրացնել իր բացը տվյալ առարկաներից և պատշաճ հանդես գալ քննության ընթացքում: Հեռավար ուսուցումը պետք է վարեն համապատասխան մասնագետներ, տեսադասերի, սահիկաշարերի և հեռավար ուսուցման այլ մեթոդներ կիրառելով: Ուսուցման յուրաքանչյուր հատվածը կարող է կոչվել մոդուլ և ունենա հետադարձ կապի հնարավորություն: Սովորողը կարող է նաև ունենալ քննության փորձնական հանձնման հնարավորություն օնլայն հարթակում: