Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

««ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ

  ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

   ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս  Հայաստանի Հանրապետության տարածքում կաթնամթերքի վաճառքը առևտրի օբյեկտներում դարկաշարերով տարանջատված է, սակայն բացակայում է գունային տարանջատումը։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սպառողին տեսողականորեն առանձնացնել կաթնամթերքը բնական է, թե պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով։ Բոլորին հայտնի է, որ կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքը ավելի էժան է, քան բնական հումքով պատրաստվածը։ Հստակ տարանջատման բացակայությունը սպառողին մոլորության մեջ գցող գործողություն է և տվյալ դեպքում սպառողը  ավելի թանկ վճարելով գնում է ավելի էժան արտադրանք, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել վերանայել դարակաշարին  ներկայացվող պահանջները և կատարել լրացում, որ դարակաշարերը նաև ունենան գունային տարանջատում, ինչպես նաև նախագծում կատարվել է լրացում այն  է՝ արտադրողները սեփական արտադրանքի առավելությունը ցույց տալու նպատակով՝ կամավոր հիմունքներով կարող են կիրառել գունային ինքնակպչուն պիտականեր՝  արտադրատեսակների տուփերի վրա գունային տարանջատման միջոցով առանձնացնել առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի և կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքը, ինչը կկանխի սպառողներին մոլորության մեջ գցելը և յուրաքանչյուր արտադրող հնարավորություն կունենա ընդգծելու իր արտադրատեսակի առավելությունը։ Հարկ է նշել, որ օրենսդրական ակտում պարբերաբար փոփոխություններ կատարելուց խուսափելու նպատակով՝ նախագծում սահամանվել է Կառավարության կողմից կաթնամթերքի մանրածախ վաճառքի պահանջներ սահմանելու վերաբերյալ լիազորող նորմը:  

Միաժամանակ  Նախագծին զուգահեռ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում՝ մասնավորապես 158-րդ հոդվածում, և վերանայել իրավախախտում կատարած անձանց նկատմամբ սահմանված վարչական պատասխանատվությունը՝ սահմանելով արարքին համարժեք վարչական  տույժեր:

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում այն է՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը ապահոված լինի կանաչ գույնով, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի դեպքում նարնջագույն գույնով, ինչը միտված է կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները, ինպես նաև սահմանել կամավոր հիմունքով գունային ինքնակպչուն պիտակների վերաբերյալ դրույթը։

  1. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

 

Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագծերի ընդունումը  բխում  Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Գյուղատնտեսություն» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի առևտրի օբյեկտներում  կաթնամթերքի վաճառքին ներկայացվող պահանջները։ Նշված կարգավորումը էական ֆինանսնական բեռ չի լինի տնտեսավարողների վրա, քանի որ ցանցային առևտրի և փոքր օբյեկտները ունեն բավարար քնակությամբ առանձնացված դարակաշարեր, տվյալ դեպքում պետք է կիրառվի միայն գունային տարանջատման պահանջը։

 

 

 

 

  • Քննարկվել է

    04.04.2024 - 23.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1752

Տպել