ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ի N 1145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
9 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_____2024 թվականի N _ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ի N 1145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» N1145-Ն որոշման՝
1) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ. «Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը և ընտանիքների անդամները (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) փոխադարձության սկզբունքի հիման վրա ազատվում են Հայաստանի Հանրապետությունում վարորդական վկայական ստանալու համար նախատեսված պետական տուրքի վճարից:»:
2) 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ. «Սույն որոշման 1-ին կետում նշված ներկայացուցչության անձնակազմի և ընտանիքների անդամների (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) մասին տեղեկատվությունը մեկամսյա ժամկետում համապատասխան ցուցակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն.»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2024թ. -----------------------Երևան |
-
Քննարկվել է
03.04.2024 - 18.04.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Միջազգային հարաբերություններ
-
Նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1712
Տպել