Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի 19 հոկտեմբերի N 1806-Ն որոշման ընդունմամբ, որով հաստատվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2024-2025 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշմամբ հաստատվել են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը, որը կիրառվել է 2023-2024 ուսումնական տարվանից /1-ին կուրս ընդունվածների նկատմամբ ՀՀ կառավարության 27 հուլիսի 2023 թվականի N 1290-Ա որոշմամբ գործող կարգի շրջանակներում 2023-2024 ուսումնական տարում շուրջ 100-105 արական սեռի քաղաքացի ստացել է տարկետում/։

Ներկայում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը՝ հաշվի առնելով Երևանի պետական համալսարանի կրթական ծրագրերի փոփոխությունները:

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

      Նախագծով վերանայվել են 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2-ի «Երևանի պետական համալսարան» բաժնի Բակալավրի կրթական ծրագրերը՝ համապատասխանեցնելով դրանք 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանված մասնագիտությունների ցանկին:

      Այսպես՝ Որոշման հավելված N 2-ում, որով հաստատված են տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտությունները, որոնցով համապատասխան բուհերում առկա ուսուցմամբ, անվճար ընդունված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվում է տարկետում, կատարվել են հետևյալ փոփոխությունները. «Երևանի պետական համալսարան» բաժնի «Բակալավր» սյունակում հանվել են «055101.02.6 Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «055101.03.6 Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ», «055101.05.6 Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա» կրթական ծրագրերը, դրանք ներառված են «Ֆիզիկա» ընդհանրական մասնագիտության շրջանակում որպես առանձին մասնագիտացումներ, իսկ «055102.01.6 Ռադիոֆիզիկա» ծրագիրը փոխարինվել է «055102.02.6 Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» նոր կրթական ծրագրով: Միաժամանակ նախատեսվել է, որ 2023/2024 ուսումնական տարում «055101.02.6 Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «055101.03.6 Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ», «055101.05.6 Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա» կրթական ծրագրերով ընդունված սովորողները մինչև ուսումնառության ավարտը շարունակելու են օգտվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից մինչև սահմանված կարգով տվյալ կրթական ծրագրով ուսումնառության ավարտը:

Այս փոփոխությունները պայմանավորված են Երևանի պետական համալսարանում իրականացվող բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների, կրթական ծրագրերի խոշորացման, արդիականացման գործընթացներով:

3․ Ակնկալվող արդյունք

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կրթություն ստանալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք տվող մասնագիտությունների հստակեցում:

4․ ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։

5․ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

       ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6․ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

       ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

7․ «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

««Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի 81-րդ կետի 8-րդ ենթակետի գ. (մշակել և ներդնել պետության համար ռազմավարական մասնագիտությունների գծով բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում տարկետման նոր համակարգ,) և 82-րդ կետի 4-րդ ենթակետի ը. (մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններով պետական աջակցության տրամադրման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդրում) պարբերություններից:

  • Քննարկվել է

    01.04.2024 - 16.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1882

Տպել