«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենք
-
2 - Կողմ
-
18 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում, ինչպես նաև նույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետում «տվյալները,» բառից հետո լրացնել «(փոխադրամիջոցի մակնիշը և պետական համարանիշը),», իսկ «գ» ենթակետում «նշումը,» բառից հետո` «առաքման կետի տվյալները (փոխադրամիջոցի մակնիշը և պետական համարանիշը),» բառերը։
Հոդված 2․ Օրենսգրքի 350-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մասով․
«2․1․ Օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային հսկողության ռիսկերի գնահատման նպատակով հարկային մարմինը Օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում առկա ապրանքներ տեղափոխող կամ մատակարարող տրանսպորտային միջոցների պետական համարանիշերի վերաբերյալ էլեկտրոնային ծրագրային ապահովման եղանակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրված տեղեկատվության արդյունքներով վերջինիս կողմից՝ օրենքով սահմանված գործառույթների իրականացման ընթացքում ձեռքբերված տեղեկությունները և դիտարկումները ստանում է Կառավարության սահմանած կարգով։»։
Հոդված 3.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:
- Սույն օրենքը գործողության մեջ է դրվում 2025 թվականի հունվարի 1-ին։
-
Քննարկվել է
29.03.2024 - 14.04.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2213
Տպել