Արտեմ Պետրոսյան
28.03.2024
Սահմանին կանգնած եւ Հայրենիք պաշտպանող զինվորի բավարարումը մեծացրեք, Հայրենիքին սպառնալիքները շատանում են դուք մի քանի հատ պաշտոնյաների մասին եք մտածու՞մ.... իրո՞գ...
1 - Կողմ
9 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ-ի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի» համապատասխան՝ մշակվել և շրջանառության մեջ են դրվել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և դրանից բխող «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք ընդունվել են 2022թ. դեկտեմբերի 23-ին և ուժի մեջ մտել 29.01.2023թ. (համապատասխանաբար՝ ՀՕ-610-Ն և ՀՕ-611-Ն օրենքներ)։ Նշված ՀՕ-611-Ն օրենքի համաձայն՝ Պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) առանձնացել է Ազգային անվտանգության ծառայությունից՝ դառնալով վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին։
Ծառայության առաջնահերթ առաքելությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովումն է, որը հանդիսանում է ազգային անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Ծառայությունն իրականացնում է առաքելություն, որի ընթացքում չունի սխալվելու իրավունք («Զրոյական ձախողում»), քանի որ մեկ սխալը կամ նույնիսկ մի քանի վայրկյան հապաղումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ազգային անվտանգության տեսանկյունից:
Հաշվի առնելով «Զրոյական ձախողմամբ» առաքելությունը՝ Ծառայությունը պետք է լինի դինամիկ զարգացող կառույց, որը մշտապես գնահատում է իր կարողությունները, վեր է հանում առկա բացերը, թիրախային քայլեր է ձեռնարկում այդ բացերը լրացնելու համար և շարունակաբար կատարելագործում է, թե Ծառայության նյութատեխնիկական կարողությունները, թե իր զինծառայողների մասնագիտական կարողությունները:
Ծառայության շարունակական կատարելագործման և թիրախային բարեփոխումների իրականացման համար հրամայական է հստակ բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ծրագրի առկայությունը։
Ծառայությունում իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակը՝ միջազգային չափորոշիչների համապատասխան կառույց ձևավորելն է։ Նախատեսվող բարեփոխումների ռազմավարությունը պայմանականորեն պետք է բաժանված լինի երկու մասի՝ միջազգային նվազագույն չափորոշիչների ապահովում և շարունակական զարգացում։
Նախատեսվող բարեփոխումները հիմնված են լինելու իրականացված կարիքների գնահատման և միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա և վերաբերելու են Ծառայության գործունեության բոլոր ոլորտներին՝
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառայությունը հանդիսանում է ՀՀ վարչապետին ենթակա պետական մարմին, առաջարկվում է ներկայացված նախագծով Վարչապետին տալ լիազորություն հաստատելու Ծառայության զարգացման հնգամյա ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը։
Նախագծի ընդունման արդյունքում Վարչապետին կվերապահվի լիազորություն՝ հաստատելու Ծառայության զարգացման հնգամյա ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, որի արդյունքում օրենսդրական հիմքեր կստեղծվեն Ծառայության շարունակական կատարելագործման և թիրախային բարեփոխումների իրականացման համար։
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից:
Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։
Նախագծի ընդունմամբ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտութան և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների հարցին հնարավոր կլինի անդրադառնալ Նախագծի ընդունումից հետո մշակվող ՀՀ վարչապետի որոշման նախագծի շրջանառման ժամանակ։
Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա մշակել և շրջանառության մեջ դնել «Ծառայության զարգացման հնգամյա ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը։
Քննարկվել է
28.03.2024 - 12.04.2024
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Անվտանգություն, Տնտեսական
Նախարարություն
Պետական պահպանության ծառայություն
Դիտումներ` 1702
Տպել28.03.2024
Սահմանին կանգնած եւ Հայրենիք պաշտպանող զինվորի բավարարումը մեծացրեք, Հայրենիքին սպառնալիքները շատանում են դուք մի քանի հատ պաշտոնյաների մասին եք մտածու՞մ.... իրո՞գ...