Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18 –Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18 –Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  • Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի ժէ) կետի պահանջներին ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշումը համապատասխանելու անհրաժեշտությունից և բխում է «Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2016 թվականի   մարտի 23-ի թիվ  193 - Ա որոշման 3-րդ կետով սահմանված N 3 հավելվածի 1-ին կետի պահանջից:

Նախագծի ներկայացումը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության  մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիների, ոլորտում գործող հասարարակական կազմակերպությունների, ինչպես նաև պոլիկլինիկական բժշկական հաստատությունների կողմից ներկայացված խնդիրների ուսումնասիրությամբ վեր հանված հարցերի լուծման անհրաժեշտությամբ:

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման մեջ առկա են մի շարք չկարգավորված կամ թերի կարգավորված հարաբերություններ, որոնք վերանայման կարիք ունեն: Այսպես.

  • Ներկայում գործող տրանսպորտային միջոց վարելու արգելող հիվանդությունների ցանկը նույնական է տրանսպորտային միջոցի երթևեկությունը արգելող վիճակների կամ հիվանդությունների հետ, մինչդեռ տրանսպորտային միջոց վարելը արգելող հիվանդությունների, ինչպես նաև բժշկական ցուցումների կամ սահմանափակումների ցանկը շատ ավելի ընդգրկուն է և չի կարող նույնացվել օրենքով սահմանված տրանսպորտային միջոցի երթևեկությունը արգելող հիվանդությունների հետ: Բացի այդ, չնայած գործող օրենսդրությունը թույլատրում է հարմարեցված տրանսպորտային միջոց վարել, սակայն սահմանված չեն այն բժշկական ցուցումները, որոնց դեպքերում անձին կթույլատրվի վարել տրանպորտային միջոցը: Նույնը վերաբերում է նաև առանձին կատեգորիայի տրանսպորտային միջոցներ վարելու բժշկական հակացուցումներին, որոնք ևս գործող օրենսդրությամբ սահմանված չեն:
  • Գործող որոշմամբ վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց տրանսպորտային միջոց վարելու պիտանիության հարցը որոշվում է պետական պատվերի շրջանակներում, իր հայեցողությամբ, ցանկացած պոլիկլինիկական բժշկական հաստատությունում: Մինչդեռ առողջության առաջնային պահպանման օղակում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշմամբ սահմանված կարգով գրանցված բնակիչներին: Գործող նորմը փաստորեն բացառություն է ընդհանուր սկզբունքից և գործնականում բավական դժվարություններ է առաջացնում:
  • Գործող որոշմամբ սահմանված չէ պարտադիր հավատարմագրման, ներառյալ` բժշկական ցուցումներ ունեցող կամ բժշկական սահմանափակումներով վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց, ինչպես նաև 60 տարեկանը և 80 տարեկանը լրացած վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց պարտադիր բժշկական հավատարմագրման պարբերականությունը:
  • Գործող որոշման համաձայն վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման մասին տեղեկանքի «Եզրակացություն» բաժնում կատարվում են հետևյալ գրառումները պիտանիության մասին. 1) «Պիտանի է իր հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոց վարելու» կամ «Պիտանի չէ»։ Մինչդեռ, պոլիկլինիկական բժշկական հաստատությունների եզրակացությունները, ելնելով իրավասության շրջանակներից, կարող են լինել տրանսպորտային միջոց շահագործելու հակացուցումների, բժշկական ցուցումների և սահմանափակումների (նշելով բժշկական ցուցումը և սահմանափակումը) վերաբերյալ:
  • Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2014 թվականից բարձրացվում է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող որոշ անձանց վարորդական իրավունք ստանալու հարցի կարգավորման անհրաժեշտությունը, որը տեղ է գտել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014 և 2015 թվականների տարեկան հաղորդումներում:

 

3 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի կարգավորման նպատակն է վերացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշման մեջ առկա բացերը, հստակեցնել խնդրահարույց կարգավորումները: Մասնավորապես.

  • Կսահմանվի տրանսպորտային միջոց վարելը արգելող հիվանդությունների այնպիսի ցանկ, որը կբացառի իր և շրջապատի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող անձանց թույլատրել վարելու տրանսպորտային միջոց:
  • Կսահմանվեն բժշկական ցուցում հանդիսացող հիվանդություն կամ վիճակ ունենալու դեպքում հարմարեցված տրանսպորտային միջոց վարելու բժշկական ցուցումները, ինչպես նաև առանձին կատեգորիայի տրանսպորտային միջոցներ վարելու բժշկական սահմանափակումները:
  • Կսահմանվեն վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում` պարտադիր), պարբերականությունը, ներառյալ ութսուն տարեկանը լրացած վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց բժշկական հավատարմագրման պարբերականությունը:
  • Պոլիկլինիկական բժշկական հաստատությունների կողմից բժշկական հավատարմագրման վերաբերյալ կտրամադրվեն իրավասությունների շրջանակներին համապատասխան եզրակացություններ:
  • Քաղաքացիների համար բժշկական հավատարմագրման իրականացման ընթացակարգում փոփոխություն կմտցվի. քաղաքացիները բժշկական հավատարմագրում կանցնեն այն բժշկական հաստատությունում, որտեղ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Առողջության առաջնային պահպանման բժշկի են ընտրել:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից`  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետ համագործակցությամբ:

 

5 Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետությունում գործող      վարորդական իրավունքի վկայական ունեցող եվ վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման` միջազգային չափորոշիչներին համապատասխան կարգ, որի արդյունքում քաղաքացիների համար կհստակեցվի բժշկական հավատարմագրման գործընթացը, որոշակիորեն կբարձրացվի ճանապարհային երթևեկության անվտանգության երաշխիքների մակարդակը:

   

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18 –Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18 –Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության  կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158 - Ն որոշման մեջ:

 

  • Քննարկվել է

    31.01.2018 - 16.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10089

Տպել

Առաջարկներ`

Հովհաննես Մադոյան

16.02.2018

Այժմ ՀՀ-ում իրականացվում է մեթադոնային փոխարինող բուժում, որի պացիենտների բուժումը կարող տևել ամիսներ կամ տարիներ: Վարելու իրավունքից զրկելը բուժումը ավարտելուց հետո 5 տարի ժամկետով անհամաչափ է, հաշվի առնելով այն, որ բուժմից խուսափող անձը զրկվում է վարորդական իրավունք ստանալուց ևս 5 տերով: Ստացվում է, եթե մարդ 3 տարի բուժման մեջ է եղել և ևս 5 տարի մնում է հաշվառված, ապա նա փաստացի 8 տարի իրավունք չունի վարելու: Եթե մարդը հաշվառվել է, չի բուժվել, պարզապես վճարել է վարչկան տուգանքը, նա ավելի բարենպաստ պայմաններում է: Նման ոչ տարբերակված մոտեցումը (1) անարդար է, (2) բերում է նրան, որ մարդիկ խուսափեն բուժվելուց:

Հովհաննես Մադոյան

16.02.2018

Առաջարկում եմ վերանայել Հավելված 2-ի Ցանկ I-ի մեջ նշված Հոգեակտիվ նյութերի օգտագործման հետ կապված հոգեկան խանգարումներ և վարքագծային խանգարումների դասերը: F10 - F16 դասերի մեջ մտնում են նաև մարդիկ, ով ընդհամենը մեկ անգամ օգտագործել է հոգեակտիվ նյութ և «անբախտ» լինելու պատճառով հաշվառվել է: Օրինակ. F12.0 կամ F12.1 կոդով հաշվառվածները զրկվելու են մեքենա վարելու 5 տարի ժամկետով: Դա անտրամանական է և անիմաստ: Կարիք կա մասնագետների հետ լրամշակել այս դրույթը:

Տեսնել ավելին