«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
11 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-135 օրենքի 9.1-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի «արհեստակցական միության գրանցման» բառերից հետո լրացնել «, կանոնադրության փոփոխության պետական գրանցման» բառերը.
2) 3-րդ մասի «30» թիվը փոխարինել «10 աշխատանքային» բառերով.
3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Արհեստակցական միությունների գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցումն իրականացվում է 5 աշխատանքային օրվա ընթացում:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
31.01.2018 - 15.02.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 8476
Տպել