ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԳՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16 N 895-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄԸ
« » 2024 թվականի N -Ն
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԳՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16 N 895-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով նմուշառման, ինչպես նաև փորձանմուշների գնման ֆինանսավորման և գնված արտադրանքի տնօրինման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության և պետական չափագիտական վերահսկողության իրականացման նպատակով փորձանմուշների գնման և գնված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 895-Ն որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ` Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
«» 2024թ.
Ք. Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
« » N -Ն որոշման
ԿԱՐԳ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Uույն կարգով կարգավորվում են տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ոչ պարենային արտադրանքի (այսուհետև՝ արտադրանք)՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության նկատմամբվերահսկողության իրականացման ընթացքում նմուշառման, ինչպես նաև փորձանմուշների գնման ֆինանսավորման և գնված արտադրանքի տնօրինման հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգի դրույթները տարածվում են նաև պետական չափագիտական վերահսկողության իրականացման ընթացքում նմուշառման, ինչպես նաև փորձանմուշների գնման ֆինանսավորման և գնված արտադրանքի տնօրինման հետ կապված հարաբերությունների վրա։
- Սույն կարգի դրույթները չեն տարածվում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության, ինչպես նաև արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձանց մոտ գտնվող արտադրական կանեփի բույսերի նմուշառման և բուսախեժի լաբորատոր հետազոտությունների (փորձաքննությունների) իրականացման հետ կապված հարաբերությունների վրա։
- ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
- Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբվերահսկողության իրականացման ընթացքում լաբորատոր փորձարկման անհրաժեշտության առաջացման դեպքում ոչ պարենային արտադրանքի՝ տեխնիկական կանոնակարգերով և տեխնիկական անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի /այսուհետ՝ տեսչական մարմին/ կողմից իրականացվում է նմուշառում` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով։
- Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը որոշելու համար փորձանմուշների ընտրությունն իրականացվում է դրանց հետազոտությունների (լաբորատոր փորձարկումների) և չափումների համար՝ դրանց արդյունքները արտադրանքի ամբողջության (արտադրանքի խմբաքանակ) վրա տարածելու համար, որից ընտրվել են այդ նմուշները:
6․ Լաբորատոր փորձարկման համար անհրաժեշտ նմուշառմամբ կարող է վերցվել արտադրանքը կամ դրա մի մասը (այսուհետ՝ փորձանմուշ)։
7․ Արտադրանքի նմուշառումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության համապատասխան տեխնիկական կանոնակարգով սահմանված ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված իրավական ակտերով, ազգային ստանդարտի կարգավիճակով ստանդարտներով սահմանված կարգով և չափով, իսկ նման ստանդարտների բացակայության դեպքում միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներով։
8․ Փորձանմուշներն ընտրվում են արտադրանքի տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով՝ սույն կարգի 7-րդ կետով սահմանված ստանդարտներին համաձայն:
9․ Արտադրանքի ընտրված փորձանմուշներն ըստ կառուցվածքի, կազմի և արտադրության տեխնոլոգիայի, պետք է նույնական լինեն վերահսկվող արտադրանքի խմբաքանակին:
- Նմուշները պահպանում ու տեղափոխում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ծառայողը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իսկ դրանց բացակայության դեպքում` ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով նախատեսված պահանջներով:
11․Հետազոտությունների (լաբորատոր փորձարկումների) և չափումների համար արտադրանքի փորձամնուշի պահպանման, տեղափոխման և նախապատրաստման բոլոր փուլերում, ինչպես նաև հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ընթացքում պետք է պահպանվեն նաև արտադրանքի փաստաթղթերում (շահագործման հրահանգներ (օգտագործման համար) և այլն) սահմանված պահանջները:
12․ Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության վերահսկողության շրջանակներում տնտեսավարող սուբյեկտի արտադրանքից փորձանմուշները վերցվում են անհատույց, բացառությամբ փորձանմուշի գնման դեպքի, իսկ փորձանմուշների պահպանման, տեղափոխման և փորձարկման (փորձաքննության) հետ կապված ծախսերը կատարվում են Տեսչական մարմնի միջոցների հաշվին։
13․Յուրաքանչյուր փորձանմուշ կապարակնքվում է, և կցվում է համապատասխան ծածկագիր, որի վերաբերյալ տեսչական մարմնի ծառայողի կողմից տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ կազմվում է նմուշառման ակտ՝ համաձայն N 1 ձևի:
3․ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- Փորձանմուշի գնումն իրականացվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով պետական բյուջեով Տեսչական մարմնի համար նախատեսված միջոցների հաշվին։
- Փորձանմուշի գնումների կատարման համար դրամական միջոցները հատկացվում են վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ Հրամանում կամ Հանձնարարագրում նշված վերահսկողություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձի հիմնավորված պահանջագրի հիման վրա՝ այն պարագայում, եթե վերահսկողության շրջանակում առաջանում է լաբորատոր փորձարկում կատարելու անհրաժեշտություն։
- Հատկացվող դրամական միջոցները փոխանցվում են Տեսչական մարմնի անունով բացված հաշվից, իսկ գնումն անկանխիկ կատարելու անհնարինության դեպքում՝ տրամադրվում է գնում կատարող պաշտոնատար անձին կանխիկ։
- Սույն կարգի 16-րդ կետով նշված դրամական միջոցները կարող են օգտագործվել բացառապես վերահսկողություն իրականացնելու մասին Հրամանի կամ Հանձնարարագրի հիման վրա իրականացվող փորձանմուշի գնում կատարելու նպատակով։ Փորձանմուշի գնում իրականացնելուց հետո, ըստ անհրաժեշտության, կատարվում է վերահաշվարկ:
- Փորձանմուշի գնման ընթացքում կազմվում է փորձանմուշի գնման մասին ակտ` համաձայն N 2 ձևի:
19․Փորձանմուշի գնումից հետո վերահսկողության իրականացման ժամանակահատվածում գնված փորձանմուշը հանձնվում է փորձարկման:
- Փորձանմուշի գնման մասին ակտը կազմելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնի ղեկավարին պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ներկայացվում է զեկուցագիր՝ փորձանմուշի գնում կատարելու համար ստացված գումարի ծախսման, ձեռք բերված ապրանքի բնութագրի մասին։
4․ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ
- Փորձանմուշի հետագա տնօրինման վերաբերյալ որոշում է կայացնում տեսչական մարմնի ղեկավարը։
22․ Այն պարագայում, եթե փորձաքննության իրականացման արդյունքում փորձանմուշը հնարավոր չէ տնօրինել ըստ վերջինիս նպատակային նշանակության կամ որևէ այլ եղանակով, ապա տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման ձևավորվում է հանձնաժողով, որի կազմում տեսչական մարմնի հրամանի հիման վրա ընդգրկվում են տեսչական մարմնի համապատասխան ծառայողները։ Հանձնաժողովը նախագահում է է տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը։ Փորձանմուշը ենթակա է ոչնչացման՝ ձևավորված հանձնաժողովի կողմից՝ Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով։
23․ Այն պարագայում, եթե փորձաքննության իրականացման արդյունքում փորձանմուշը կարող է տնօրինվել ըստ նպատակային նշանակության կամ որևէ այլ եղանակով, ապա տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա փորձանմուշը կարող է նվիրաբերվել ֆիզիկական անձանց կամ ոչ առևտրային իրավաբանական անձանց կամ հաշվառվել տեսչական մարմնի գույքի հաշվեկշռում՝ տեսչական մարմնի ղեկավարի միջնորդությամբ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ձև N 1
<< >> 20 թ.
ԱԿՏ
ՆՄՈՒՇԱՌՄԱՆ
Նմուշառման վայրը
|
|
|
||||||||
Հրամանի համարը |
|
Հրամանի ամսաթիվը |
||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Տնտեսվարող սուբյեկտի անվանումը |
ՀՎՀՀ |
|||||||||
__________________________________________________________________________
Ստուգաթերթի (երի) անվանումը (ները)
Արտադրանքից ընտրված փորձանմուշ(ներ)
N |
Ստուգվող արտադրանքի փորձանմուշի անվանումը |
Ստուգվող արտադրանքի ապրանքանիշի անվանումը |
Խմբաքանակի մնացորդը քանակային արտահայտությամբ |
Արտադրանքի թողարկման կամ ներմուծման թվականը |
Փորձանմուշի քանակը կամ զանգվածը |
Չափման միավոր |
Փորձանմուշի ծածկագիր |
|
Նույնականացման համար |
Փորձարկման համար |
|||||||
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
9. |
1. |
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
|
|
|
6. |
|
|
|
|
|
|
|
|
Ինձ բացատրված է, որ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի համաձայն արտադրանքից վերցված վերոնշյալ փորձանմուշները ուղարկվում են փորձաքննության և ես՝ որպես վարույթի մասնակից, կարող եմ ներկա գտնվել փորձագետի կողմից կատարվող գործողություններին, եթե ներկա գտնվելը չի խոչընդոտի փորձաքննությանը, ինչպես նաև հարցեր տալ փորձագետին։ -------------------------------------------------------------------–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
|
|
|
|
|
|
|
ստուգում իրականացնող անձի պաշտոնը |
|
ստորագրությունը |
|
անունը, ազգանունը |
||
|
|
|
|
|
|
|
ստուգում իրականացնող անձի պաշտոնը |
|
ստորագրությունը |
|
անունը, ազգանունը |
|
|
|
|
|
|
|
|
|
տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի, նրան փոխարինող պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի պաշտոնը |
|
ստորագրությունը |
|
անունը, ազգանունը |
|
|
Ձև N 2
<< >> 20 թ.
ԱԿՏ
ՓՈՐՁԱՆՄՈՒՇԻ ԳՆՄԱՆ
Գնման վայրը
|
|
|
||||||||
Հրամանի համարը |
|
Հրամանի ամսաթիվը |
||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Տնտեսվարող սուբյեկտի անվանումը |
ՀՎՀՀ |
|||||||||
____________________________________________________________________________
Ստուգաթերթի (երի) անվանումը (ները)
N |
Գնված արտադրանքի փորձանմուշի անվանումը |
Գնված արտադրանքի ապրանքանիշի անվանումը |
Արտադրանքի թողարկման կամ ներմուծման թվականը |
Փորձանմուշի քանակը, արժեքը (ՀՀ դրամ) |
Չափման միավոր |
Փորձանմուշի ծածկագիր |
|
Փորձանմուշի քանակը |
Փորձանմուշի արժեքը |
||||||
1․ |
2․ |
3․ |
4․ |
5․ |
6․ |
7․ |
8․ |
7. |
|
|
|
|
|
|
|
8. |
|
|
|
|
|
|
|
9. |
|
|
|
|
|
|
|
10. |
|
|
|
|
|
|
|
11. |
|
|
|
|
|
|
|
12. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ստուգում իրականացնող անձի պաշտոնը |
|
ստորագրությունը |
|
անունը, ազգանունը |
|
|
|
|
|
|
|
ստուգում իրականացնող անձի պաշտոնը |
|
ստորագրությունը |
|
անունը, ազգանունը |
|
|
|
|
|
|
|
տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի, նրան փոխարինող պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի պաշտոնը |
|
ստորագրությունը |
|
անունը, ազգանունը |
-
Քննարկվել է
22.03.2024 - 07.04.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 1444
Տպել