Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՂԱՆՔԱՎՏԱՆԳ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
Հիմնավորում
ՀՀ ներքին գործերի նախարարի «Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքների ցանկը հաստատելու մասին» հրամանի նախագծի
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2004-2006 թվականների ընթացքում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ իրականացվել են Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տեղամասերի ուսումնասիրություններ աէրոլուսանկարների միջոցով, որի արդյունքում հայտնաբերվել են 2 հա և ավելի տարածքով 2505 սողանքավտագ տեղամասեր, որից հետո սողանքավտանգ տեղամասերի ցանկը չի թարմացվել։ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն իր լիազորությունների շրջանակներում առաջնորդվում է սողանքային տեղամասերի վերոնշյալ ուսումնասիրությունների արդյունքների տվյալներով։
Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տեղամասերի ուսումնասիրություններ իրականացվել են 2004-2006 թվականների ընթացքում և սողանքային մարմնի պարամետրերը և հատկանիշները (մակերես, խորություն, սահքի մակերևույթի բնույթ, երկրաբանական կառուցվածք, հիդրոերկրաբանական պայմաններ, ստորգետնյա ջրերի ռեժիմ, գրունտների ֆիզիկա-մեխանիկական, ջրաֆիզիկական հատկություններ, լարված վիճակի դինամիկա, մակերևույթային հոսքի ռեժիմ և հիդրոլոգիական պայմաններ և այլն) ենթարկվել են փոփոխության, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությանն անհրաժեշտ ռեսուրսներ և միջոցներ նախատեսված չեն նոր ուսումնասիրություններ իրականացնելու համար։
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազոր մարմնի ղեկավարը:
2․ Առաջարկվող կարգավորումների բնույթը․
Սույն հրամանի նախագծով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի կատարումը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Հրամանի նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը․
Հրամանի նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմողն ունի կամ մտադիր է հիդրոտեխնիկական կառուցվածքներ կառուցել, ապա այդ մասին նա նշում է իր հայտի մեջ և Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար՝ անհրաժեշտության դեպքում նաև գետահատվածում սողանքային տարածքի առկայության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազոր մարմնից տեղեկատվություն։
Միաժամանակ, փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազոր մարմնից սողանքային տարածքի առկայության վերաբերյալ տեղեկատվությանը զուգահեռ տրվելու է տեղեկատվություն փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման տարածքում ինժեներա-երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ։
5․ Այլ տեղեկություններ․
Հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Հրամանի նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ինչպես նաև ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
21.03.2024 - 05.04.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1665
Տպել