ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք․Երևան «____»_____________2024թ No_______Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի N 440 - Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 15-րդ կետը ու Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետը՝
Հ ր ա մ ա յ ու մ ե մ․
- Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի
___________ – ի N ___ Ն հրամանի
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի (այսուհետ՝ Ֆոնդ) ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը:
- Ֆոնդը ստեղծվում, պահպանվում և տեղեկատվությունը տրամադրվում է «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջների համաձայն:
- ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
- Ֆոնդը համալրվում և թարմացվում է Նախարարության կողմից՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
- Ֆոնդը ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, որոնք ստացել է Նախարարությունը տեղագրական, գեոդեզիական և քարտեզագրական, հեռազննման աշխատանքների արդյունքներով:
- Նախարարությունը վարում է Ֆոնդը, այդ թվում՝ դրանում ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, պահպանում, թարմացնում է դրանք և տրամադրում շահագրգիռ անձանց։
- Ֆոնդում պահպանվում են «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված նյութերն ու տվյալները։
- Ֆոնդի տարածական տվյալները և քարտեզագրական նյութերը պահվում են Նախարարությունում՝ անժամկետ՝ Նախարարության ոլորտային խնդիրների լուծման նպատակով:
- Նախարարությունը ստեղծում և վարում է թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքները, որոնք ապահովում են փոխգործելիությունը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ։
- Նախարարությունն ապահովում է օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների հասանելիությունը։
- Նախարարությունը ապահովում է իր ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով։
- Նախարարությունն իր պաշտոնական կայքէջում տեղադրում է տեղեկատվություն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տարածական տվյալների հասանելիության պայմանների մասին։
- Նախարարությունը նշանակում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տվյալների մշակման, պահպանման, համակարգման և տրամադրման պատասխանատու(ներ):
- Նախարարությունը ռեսուրսներ է հատկացնում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին համապատասխան՝ իր գործունեության ոլորտին վերաբերող տարածական տվյալների արդյունավետ հավաքման, ստեղծման և վարման համար:
- ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
- Նախարարությունն իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս ստեղծած բազային տարածական տվյալներին առնչվող տեղեկատվությունը Կառավարության սահմանած կարգով տրամադրում է Կադաստրի կոմիտեին:
- Ֆոնդի նյութերը և տվյալները ենթակա են տրամադրման N 1 ձևով սահմանված դիմումի հիման վրա, որտեղ նշվում են պահանջվող նյութի անվանումը, քանակը և այլ անհրաժեշտ տվյալներ:
- Ֆոնդի նյութերից և տվյալներից կարող են օգտվել ֆիզիկական ու իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք։
- Նախարարությունը թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով, ապահովում է տարածական տվյալների տրամադրման, տարածման և փոխանակման առնվազն հետևյալ առցանց ծառայությունները՝
1) որոնման ծառայություն.
2) դիտման ծառայություն.
3) ներբեռնման ծառայություն.
4) փոխակերպման ծառայություն.
5) էլեկտրոնային գործարքների վարման ծառայություն:
- Որոնման ծառայությունների համար երաշխավորվում են առնվազն հետևյալ որոնման չափանիշները.
1) հիմնաբառ.
2) տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների դասակարգում.
3) աշխարհագրական դիրք (կոորդինատ).
4) որակի չափանիշներ:
- Սույն կարգի 18-րդ կետում նշված ծառայությունները պետք է հրապարակայնորեն հասանելի լինեն էլեկտրոնային ցանցերի միջոցով:
- Ֆոնդից տեղեկատվություն տրամադրվում է հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են Նախարարության գլխավոր քարտուղարը, տեղեկատվական տեխնոլոգիաների ապահովման և հրապարակումների ստորաբաժանման մասնագետը և այն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, որոնց առնչվում են համապատասխան տարածական տվյալները։
- Ֆոնդից տեղեկատվության հասանելիությունը ապահովվելու է GeoJSON, KML, Shapefile, CSV ձևաչափերով` սույն կարգի 20-րդ կետում նշված հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ։
- Նախարարությունը դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պահանջվող տվյալները, իսկ մերժման դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների մասին:
- Նախարարությունը դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, թերություններ հայտնաբերելու դեպքում, գրավոր տեղեկացնում է դիմումատուին` 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկել Նախարարության կողմից նշված թերությունները և ներկայացնել դիմումի լրամշակված տարբերակը:
- Տարածական տվյալների տրամադրումը մերժվում է՝
1) «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված դեպքերում.
2) սույն կարգի 22-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի կողմից հայտի լրամշակված տարբերակը Նախարարություն չներկայացնելու դեպքում:
- Եթե պահանջվող տվյալների մի մասը պարունակում է մերժման ենթակա տվյալներ, ապա տվյալներ են տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:
- Նախարարության գերատեսչական տարածական տվյալների Ֆոնդի նյութերի և տվյալների հաշվառման, տեղեկատվության տրամադրման մատյանների ձևաթղթերը ներկայացված են NN 2, 3 ձևերում:
Ձև N 1
ՀՀ էկոնոմիկայի նախարարին
______________________________________________________-ից
(դիմողի ( անունը, հայրանունը, ազգանունը/ անվանումը)
_________________________________________________________
(դիմողի (ֆիզիկական անձի), քաղաքացիությունը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
______________________________________________________
(դիմողի (իրավաբանական անձի) հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ N ______
Խնդրում եմ տրամադրել
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
Տարածական տվյալներից օգտվելու նպատակը (ուսուցողական, գիտահետազոտական, լրատվական, տնտեսական և այլն)։
Դիմողի (իրավաբանական անձի) վավերապայմանները (ՀՎՀՀ)_____________
Դիմողի (ֆիզիկական անձի) վավերապայմանները (ՀԾՀ, անձնագրի սերիան, տրվել է ում կողմից, վավերականության ժամկետ)______________________________________________
|
|
|
||||||
|
|
|
____ _______________20 թ.
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ձև N 2
Մ Ա Տ Յ Ա Ն
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Ձև N 3
Մ Ա Տ Յ Ա Ն
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
|
-
Քննարկվել է
21.03.2024 - 05.04.2024
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Կադաստր
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1437
Տպել