Լրամշակման փուլում է
ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2024 թվականի ….. …….. -ի N ….-Լ
ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,
ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 15-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 1․7 կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել խոշոր ներդրումային ծրագրերի հասկացությունների, դրանց ընթացակարգերի և ներկայացվող պահանջների հայեցակարգը` համաձայն հավելվածի
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Նիկոլ Փաշինյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
վարչապետի 2024 թվականի ….. ……..-ի
N …. -Լ որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ
- ՆԱԽԱԲԱՆ
- Սույն հայեցակարգի (այսուհետ` Հայեցակարգ) գլխավոր նպատակն է սահմանել խոշոր ներդրումային ծրագրերի հասկացությունները, խոշոր ներդրումային ծրագրերի շրջանակներում պետության կողմից տրամադրվող օժանդակությունները և նախանշել վերջիններիս իրականացման համար անհրաժեշտ պետական քաղաքականության ուղղությունները։
- Հայաստանի Հանրապետությունը խթանում է խոշոր ներդրումների ներգրավումը, ինչը Հայաստանի Հանրապետության կառավարության ընդհանուր տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից է, որն ամրագրված է վերջինիս գործունեության ծրագրում:
- ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- «Ներդրող»- Ֆիզիկական և/կամ իրավաբանական անձ, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատեր Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության հայկական դրամով, արտարժույթով, արժութային այլ տեսակներով, շարժական ու անշարժ գույքով, Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության իրավունքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ներդրումների ցանկացած տեսակով ներդրում է կատարում Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություն, ցանկացած օտարերկրյա իրավաբանական անձ, օտարերկրյա քաղաքացի, այլ երկրում հաշվառված անհատ ձեռնարկատեր, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես նաև միջազգային կազմակերպություն, որն իր գտնվելու վայրի օրենսդրությանը համապատասխան ներդրում է կատարում Հայաստանի Հանրապետությունում:
- «Ներդրում»- գույքի ցանկացած տեսակ, այդ թվում` ֆինանսական միջոցներ և մտավոր արժեքներ, բաժնետոմսեր, որը ներդրողի կողմից անմիջականորեն ներդրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության ոլորտում` շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով:
- «Ներդրումային ծրագիր» - մասնավոր հատվածի ցանկացած տնտեսավարող սուբեկտի կողմից ներկայացվող տեղեկատվություն, որն պետք է ներկայցվի սույն Հայեցակարգով սահմանված չափորոշիչներին համապատասխան։
- «Խոշոր ներդրումային ծրագիր» - Խոշոր են համարվում այն ներդրումային ծրագրերը, որոնց ներդրումների ծավալը կազմում է առնվազն 5 մլն. ԱՄՆ դոլար (կամ դրան համարժեք հայկական դրամ կամ այլ արտարժույթ կամ արժութային այլ տեսակ) կամ շարժական ու անշարժ գույքով (շինություններ, շենքեր, սարքավորումներ և նյութական այլ արժեքներ) և առնվազն 50 աշխատատեղ ստեղծող ծրագրերը:
- «Իրավասու մարմին» - պետական կառավարման և/կամ տեղեկան ինքնակառավարման համակարգի՝ ներդրումային ծրագրով առաջարկվող ոլորտում պետության քաղաքականությունը մշակող, ինչպես նաև դրա հետագա ընթացքն ապահովող մարմին։
- «Խոշոր ներդրումային ծրագրի պայմաններ»- Ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում ներդրողի և մյուս կողմի (կողմերի) միջև համաձայնություն, որով կողմերի համար սահմանում է ծրագրի իրականացման հետագա ընթացքի համար հիմնական պայմաններ (ծրագրի իրականացման ժամկետ, առարկա, իրավունքներ ու պարտավորություններ և այլն):
- «Ներդրողի կողմից տրամադրվող երաշխիքներ»- ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում ներդրողի կողմից պարտավորությունների կատարման ապահովման միջոց (օրինակ՝ գույքի գրավադրում, բանկային երաշխիք, արժեթուղթ և այլն)։
- ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Հայեցակարգի նպատակն է՝
- Ամրագրել խոշոր ներդրումային ծրագրերի հասկացությունները,
- Խոշոր ներդրումային ծրագրերի շրջանակներում պետության կողմից տրամադրվող աջակցությունները,
- Սահմանել համակարգային մոտեցումներ բոլոր խոշոր ներդրումային ծրագրերի համար։
- Այս նպատակների իրականացմանն է ուղղված Հայեցակարգով նախատեսված հիմնական խնդիրների լուծումը:
- Հայաստանում ներդրումային ոլորտում պետական քաղաքականության հիմնական խնդիրներն են`
- Խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման համար պետության կողմից տրամադրվող օժանդակությունների/ աջակցությունների համակարգային մոտեցումների բացակայությունը,
- Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ խոշոր ներդրումների, այդ թվում` օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանումը:
- ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ։ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ/ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Պետության կողմից օժանդակություն/աջակցություն է տրամադրվում այն ներդրումային ծրագրերին, որոնց՝
- Ներդրումների ծավալը կազմում է առնվազն 5 մլն. ԱՄՆ դոլար (կամ դրան համարժեք հայկական դրամ կամ այլ արտարժույթ կամ արժութային այլ տեսակ),
- Ծրագրի շրջանակներում ստեղծվող աշխատատեղերի թիվը առնվազն 50 է,
- Անհրաժեշտ է ներկայացնել՝
ա․ Հաշվետվություն, որը պետք է կազմված և հաստատված լինեն միջազգային Big 4 ցանկում ներառված անկախ աուդիտորական կազմակերպության կողմից։
բ․ Ներդրումային ծրագրի ապահովման միջոց-երաշխիք (օրինակ՝ գույքի գրավադրում, բանկային երաշխիք, արժեթուղթ և այլն)։
- Անհրաժեշտությունից և ծրագրի առանձնահատկությունից ելնելով կարող են ծրագրին կից ներկայացվել այլ պահանջներ։
- Խոշոր ներդրումային ծրագրերի խթանման նպատակով պետության կողմից կարող են տրամադրվել օժանդակություն/աջակցություն հետևյալ ձևերը՝
- պետական կամ համայնքային սեփականության հանդիսացող հողամասի օտարում,
- սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով,
- ուղղակի վաճառքի միջոցով,
- վարձակալության և/կամ կառուցապատման տրամադրման միջոցով,
- գույքի օտարման ձևով,
- հանրային գերակա շահ ճանաչելու միջոցով,
- հարկային արտոնություն,
- մաքսային արտոնություն,
- ինչպես նաև այլ աջակցություն, որը չի հակասում Հայստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին/պարտավորություններին։
- հիմնական ռիսկերը և դրանց կանխարգելման ու նվազեցմանն ուղղված միջոցառումները։
- ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Պետության կողմից աջակցվող խոշոր ներդրումային ծրագրի իրականացման համար Իրավասու մարմին անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- Ներդրումային ծրագիր, որն պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունները՝
ա․ Ծրագրի անվանում,
բ․ Ծրագրի նկարագիր,
գ․ SWOT վերլուծություն
դ․ Ծրագրի ֆինանսական կանխատեսումներ (բացվածք),
ե․ Ծրագրի իրականացման փուլեր/ժամանակացույց,
զ․ Ծրագրի ռիսկերի գնահատում,
է․ Ծրագրի սոցիալ-տնտեսական ազդեցություն,
ը․ Ծրագրի շուկայավարման քաղաքականություն,
թ․ Պետությունից ակնկալվող աջակցություն։
- Իրականացվելիք ծրագրի համար ամհրաժեշտ հողամասի/գույքի վերաբերյալ տեղեկատվություն (ու՞մ է պատկանում, կադաստրային ծածկագիր, հողամասի նպատակային նշանակություն, մակերես և այլն
- Տեղեկանք-հիմնավորում, ծրագրի իրականացման անհրաժեշտության, հողամասի/գույքի ընտրության, պետությունից ակնկալվող աջակցություն ինչպես նաև (առկայության դեպքում) այլ խոշոր ընկերությունների հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ տեղեկատվություն։
- Անհրաժեշտությունից և ծրագրի առանձնահատկությունից ելնելով կարող են պահանջվել այլ տեղեկատվություններ։
-
Քննարկվել է
19.03.2024 - 04.04.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական, Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1605
Տպել