Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման ենթակա ապրանքների ցանկը, հիմքերը և դեպքերը, կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

«ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ՀԵՏԿԱՆՉՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԻՄՔԵՐԸ, ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Անհրաժեշտությունը

«Վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման ենթակա ապրանքների ցանկը, հիմքերը, դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի N 1324-Ն որոշմամբ հաստատված «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 5-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ։

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս՝ համաձայն «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի՝ Կառավարությունը լիազորվում է մշակել վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման ենթակա ապրանքների ցանկը, հիմքերը և դեպքերը, կարգը, որով նախատեսվում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված անվտանգության պահանջներին չհամապատասխանող (այսուհետ՝ վտանգավոր) շուկայահանված ոչ պարենային արտադրանքի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման հետ կապված իրավահարաբերությունները, դրանց հիմքերը և դեպքերը։

3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման հիմքերը, դեպքերը և կարգը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունում իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման ենթակա վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի ցանկը՝ արտադրողի (առաքողի, վաճառողի, ներմուծողի) կողմից մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությանը նպաստելու նպատակով։

 

4Կարգավորման նպատակը.

Նախագծի կարգավորման նպատակը «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 5-րդ կետի կատարումն է։

 

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

6Ակնկալվող արդյունքը.

Մարդու առողջությանը, շրջակա միջավայրի պահպանությանը նպաստելու նպատակով վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման ենթակա ապրանքների ցանկը, հիմքերը և դեպքերը սահմանելու կարգի հաստատում։

 

7 Այլ տեղեկություններ

«Վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման ենթակա ապրանքների ցանկը, հիմքերը, դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում տեղադրելու եղանակով։

 

8 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։

  • Քննարկվել է

    19.03.2024 - 08.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1742

Տպել