ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
5 - Կողմ
-
4 - Դեմ
ԲՆՈՒԹԱԳԻՐ
«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում առկա օրենսդրական բացերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով։
Գործող իրավական կարգավորումներում նախագծով ներկայացված դրույթները իրենց ոչ ամբղջական ամրագրումն ունեն ենթաօրենսդրական և ներքին ակտերի մակարդակում, իսկ ոլորտի արդիականացման հանձնառության շրջանակներում արդիական է դառնում դրանց օրենսդրորեն ամրագրման անհրաժեշտությունը։
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) նախատեսված դրույթների արդյունավետ կիրարկման նպատակով՝ համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակվել և ՀՀ վարչապետի 2021թ. հունիսի 1-ի որոշմամբ հաստատվել է ճանապարհային քարտեզը՝ բաղկացած 300-ից ավելի միջոցառումներից։ Դրանք, ի թիվս հասարակական կենսագործունեության տարբեր ոլորտների, վերաբերվում են նաև ենթակառուցվածքների ոլորտին և միտված են արդիականացման նոր շրջափուլ սկսել Եվրոպական միության նորմատիվային չափանիշներին մոտարկելու միջոցով։
Հայաստանի Հանրապետության նշված հանձնառությանը համապատասխան ձեռնարկված բարեփոխումների շրջանակում մշակվել է սույն օրենքի նախագծը, որը նախատեսում է մի շարք կարգավորումներ երկաթուղային տրանսպորտում աշխատանքների իրականացման, անձնակազմի պատրաստման, վերապատրաստման, որակավորման և ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների կազմակերպման բնագավառում։
Նախագծով առաջարկվում է երկաթուղային տրանսպորտին վերաբերող օրենսդրությունում ներառել նոր հասկացություններ, կանոնակարգել և նոր մակարդակի բարձրացնել մի կողմից ծառայություններից օգտվող անձանց, կազմակերպությունների և մյուս կողմից՝ երկաթուղու փոխհարաբերությունները, երկաթուղային տրանսպորտով միջազգային փոխադրման ծառայություններին ներկայացվող որակի չափորոշիչները, փոխադրման ընթացքում պատճառված վնասի և մահվան դեպքում պատասխանատվության հետ կապված հարաբերությունները։
Օրենքի նախագիծը նախատեսում է նաև դրույթներ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում գնացքների անվտանգ երթևեկության և ուղևորների սպասարկման կազմակերպմանն անմիջականորեն մասնակցող աշխատակիցներին ներկայացվող պահանջներին և նրանց որակավորման ընթացակարգերի վերաբերյալ։
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ներդաշնակեցնել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության երկաթուղու ոլորտի օրենսդրությունները:
-
Քննարկվել է
18.03.2024 - 03.04.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1413
Տպել