ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
Հայաստանի Հանրապետության կառավարության
<<Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագծի վերաբերյալ
Նշված որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության դեկտեմբերի 29-ի թիվ 1395-Ն որոշման պահանջներից, որի համաձայն փոփոխություններ են կատարվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրության մեջ և տեղեկատվական հասարակության ձևավորումը. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և տեղեկատվական անվտանգության քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական ծրագրերի ու միջոցառումների մշակումը և դրանց իրագործումը (և այլ գործառույթներ) վերապահվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Նշված գործառույթները ՀՀ կառավարության դեկտեմբերի 22-ի թիվ 1389-Ն որոշման համաձայն ուժը կորցված են ճանաչվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կանոնադրության մեջ:
Ելնելով հիշյալ փոփոխություններից անհրաժեշտություն է առաջացել 2017 թվականի պետական բյուջեում կատարելու վերաբաշխում, և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N1313-Ն որոշման մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի երեք ծրագրերը՝ <<Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ>>, <<Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման ծրագիրը>> և <<2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման ծրագիրը>> ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից վերաբաշխման միջոցով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրելու համար:
-
Քննարկվել է
23.02.2017 - 17.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 8825
Տպել