Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 477-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

«——» «——————» 2024 թվականի                                                              № ----Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 477-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) նպատակով հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 477-Լ որոշմամբ սահմանված հավելվածում (այսուհետ նաև՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը.

  1) Հավելվածի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«6. Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողները ենթակա են պարտադիր հատուկ ուսուցման ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ։ Հատուկ ուսուցում անցնելուց հետո ծառայողը կրկին կարող է հատուկ ուսուցում անցնել առնվազն 20 ամիս հետո։»

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության

            փոխվարչապետ

 

 

  • Քննարկվել է

    18.03.2024 - 02.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1701

Տպել