Վարդուհի Գևորգյան
01.04.2024
Առաջարկում եմ սույն կարգի 19-րդ կետում կատարել փոփոխություններ՝ կապված նիստի անդամների կեսից ավելիի մասնակցության դեպքում նիստն իրավազոր համարելու և նիստին մասնակցկող անդամների կեսից ավելի ձայների դեպքում խորհրդի որոշումները ընդունված համարելու ենթակետերի հետ: Մասնավորապես, նիստին հարգելի պատճառներով բացակայած (գործուղման մեկնած կամ հիվանդության պատճառով անաշխատունակության մեջ գտնվող և անաշխատունակությունը հավաստող բժշկական փաստաթուղթ ներկայացնող) մասնակիցներին հնարավորություն ընձեռել նիստին մասնակցել առցանց ձևաչափով: Փակ քվեարկություններ կազմակերպելու պարագայում առաջարկում եմ քվեարկությունը նույնպես կազմակերպել առցանց ձևաչափով: