Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N1601-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի …………… N… -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N1601-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N1601-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 34-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N2323-Ն որոշման NN 3, 4, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություն և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 հավելվածների։

2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի 1103 «Քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում պետական քաղաքականության իրականացում և կանոնակարգում» ծրագրի 12002 «Աղետի գոտու բնակավայրերի հողամասերը ոչ հիմնական շինություններից ազատում և քաղաքաշինական միջավայրի վերականգնում» միջոցառման շրջանակներում նախատեսված 1,400,000.0 հազ. դրամից՝

1) 208,440.0 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմին, որից՝

ա. 142.605.0 հազ. դրամը՝ ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N1601-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքով Սպիտակ համայնքի թվով 19 և Ստեփանավան համայնքի թվով 1 ընտանիքի բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման համար,

բ. 65.835.0 հազ. դրամը՝ ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N1601-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքով Սպիտակ համայնքի թվով 11 ընտանիքի՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով մեկսենյականոց բնակարանի արժեքի չափով ֆինանսական աջակցության տրամադրման համար,

2) 1,191,560.0 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմին, որից՝

ա. 479.113.0 հազ. դրամը՝ ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N1601-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքով Գյումրի համայնքի թվով 49 ընտանիքի վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման համար,

բ. 712.447.0 հազ. դրամը՝ ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N1601-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքով Գյումրի համայնքի թվով 101 ընտանիքի՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով մեկսենյականոց բնակարանի արժեքի չափով ֆինանսական աջակցության տրամադրման համար:

3. Սահմանել, որ.

1) սույն որոշման 2-րդ կետում նշված ընտանիքների կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունների ազատման և քանդման (ապամոնտաժման), ինչպես նաև նրանց աջակցության տրամադրման գործընթացն իրականացվում է ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N1601-Ն որոշմամբ հաստատված կարգով ամրագրված մոտեցումների և առաջնահերթությունների համաձայն,

2) աջակցության տրամադրման գործընթացն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետների աշխատակազմերը՝

ա. սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «ա» պարբերություններում նշված ընտանիքներին՝ սույն որոշման N1 հավելվածով հաստատված կարգով,

բ. սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «բ» պարբերություններում նշված ընտանիքներին՝ սույն որոշման N2 հավելվածով հաստատված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին՝

1) համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ ապահովել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը և ամենամսյա պարբերականությամբ՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

2) սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված աջակցության տրամադրման գործընթացն ավարտել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 20-ը:

5. Առաջարկել Գյումրի, Սպիտակ և Ստեփանավան համայնքների ղեկավարներին՝ ապահովել սույն որոշմամբ և ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N1601-Ն որոշմամբ նախատեսված աշխատանքների իրականացումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    13.03.2024 - 28.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2096

Տպել

Առաջարկներ`

Գոհար Լևոնյան

13.03.2024

Հարգելի որոշում կայացնող անձինք մարզերում աշխատատեղ ստեղծեք նոր մարդկանց մարզ ուղարկեք որ մարդիք աշխատանք ունենան ու մնան դուք կապրեք մի տեղում որտեղ հաց չկա նախ արտոնություններ տվեք մարզում բիզնես դրողին ես ինքս բնակվում եմ մարզում ամեն օր մեր ընտանիքի տղամարդիկ ամեն օր առանձին մեքենաներով գնում են աշխատանքի Երևան առանձին գրաֆիկով իսկ ես սայլակ օգտագործող եմ չեմ կարողանում Աշխատանք գտնել չնայած SV ռեալ է քանի որ հեռավար չկա ուղակի էլ քովիդ չի իսկ տեղանքը անմատչելի ի դեպ քովիդի շնորհիվ թե մասնագիտությունս էր արդի և նոր մասնագիտություն ձեռք բերելը

Տեսնել ավելին