Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________ 2024 թվականի N ____ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման 1-ի կետով հաստատված N1, N3 և N 31 հավելվածների մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հավելված N1 վերնագրում «ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ՏԳՏԴ-ի D 47.30.2)» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  

«ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ՏԳՏԴ-ի D 47.30.2)

  1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ»,

2) հավելված N 1 ստուգաթերթի հարցաշարի՝

ա. «ՀԱՐՑԱՇԱՐ» բառից առաջ լրացնել «2.» թիվը,

բ. աղյուսակի 3-րդ կետի «Ստուգման անցկացման մեթոդը» սյունակը լրացնել «տեսազննում» բառով,

գ. աղյուսակի 6-րդ կետի «Կշիռը» սյունակում «20.0» թիվը փոխարինել «15.0» թվով,

դ. աղյուսակը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

 «

7.

Արդյո՞ք տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա է չափագիտության բնագավառում իր մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR (արագ արձագանքման) կոդ, որը տեղադրված է լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա՝ ընթեռնելի և վարորդին տեսանելի հատվածում:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի  9-րդ հոդվածի  25-րդ մաս,

Կառավարության 2023 թվականի մարտի 30-ի        N 451-Ն որոշում,

Հավելված N 2,

13-րդ կետ

տեսազննում

 

 

5.0

 

 

 

 

»,

3) հավելված N1 ստուգաթերթը «Հարցաշար» աղյուսակից հետո լրացնել «3. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով,

4) հավելված N 1 ստուգաթերթի «Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտի հիման վրա՝» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«                                      4. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ

1.Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝

1) «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենք.

2) Կառավարության 2023 թվականի մարտի 5-ի N 451-Ն որոշում.

3)Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1131-Ն որոշում:

»,

5) հավելված N3 ստուգաթերթում «(ԱՏԳ ԱԱ * ծածկագրերին կամ ՏԳՏ դասակարգիչներին համապատասխան՝ ցանկը կցվում է)» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(ԱՏԳ ԱԱ * ծածկագրերին կամ ՏԳՏ դասակարգիչներին համապատասխան՝ ցանկը կցվում է)                                               1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ»,

 

6) հավելված N 3 ստուգաթերթի հարցաշարի՝

ա. «ՀԱՐՑԱՇԱՐ» բառից առաջ լրացնել «2.» թիվը,

բ. աղյուսակի 1-ին կետի «Կշիռը» սյունակում «30,0» թիվը փոխարինել «25.0» թվով,

գ. աղյուսակի 12-րդ կետի «Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը» սյունակում «օրենքի 6-րդ» բառերը փոխարինել «օրենքի 9-րդ» բառերով, իսկ «Կշիռը» սյունակում «1,1» թիվը փոխարինել «1.1» թվով,

դ. աղյուսակը 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով.

 «

18.

Արդյո՞ք տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա է չափագիտության բնագավառում իր մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR (արագ արձագանքման) կոդ, որը տեղադրված է լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա՝ ընթեռնելի և վարորդին տեսանելի հատվածում:

օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մաս,

Կառավարության 2023 թվականի մարտի 30-ի       N 451-Ն որոշում,

Հավելված N 2,

13-րդ կետ

տեսազննում

 

 

5.0

 

 

 

 

»,

7) հավելված N3 ստուգաթերթը «Հարցաշար» աղյուսակից հետո լրացնել «3. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով,

8) հավելված N3 «Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«                                          4.ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ

1.Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝

1) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի 23-ի N 826  որոշմամբ հաստատված ՄՄ ՏԿ 013/2011 տեխնիկական կանոնակարգ.

2) «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենք.

3) Կառավարության 2023 թվականի մարտի 5-ի N 451-Ն որոշում.

4) Կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշում:

»,

9) հավելված N 31 ստուգաթերթի հարցաշարի՝

ա.Վերնագրում «ՈՐՊԵՍ ՎԱՌԵԼԻՔ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ(ԱՏԳ ԱԱ 2711, ծածկագրին կամ G47.78.3 ՏԳՏ դասակարգչին համապատասխան)» նախադասությունը  շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«ՈՐՊԵՍ ՎԱՌԵԼԻՔ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ(ԱՏԳ ԱԱ 2711, ծածկագրին կամ G47.78.3 ՏԳՏ դասակարգչին համապատասխան)                                                                                                     1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ»,

 

բ. «ՀԱՐՑԱՇԱՐ» բառից առաջ լրացնել «2.» թիվը,

գ. աղյուսակի 1-ին կետի «Կշիռը» սյունակում «20.0» թիվը փոխարինել «15.0» թվով,

դ. աղյուսակի 3-րդ կետի «Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը» սյունակում «օրենքի 27-րդ հոդված» բառերը փոխարինել «օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մաս և 4-րդ մասի 1-ին կետ» բառերով,

ե. աղյուսակը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

 «

7.

Արդյո՞ք տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա է չափագիտության բնագավառում իր մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR (արագ արձագանքման) կոդ, որը տեղադրված է լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա՝ ընթեռնելի և վարորդին տեսանելի հատվածում:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի  9-րդ հոդվածի  25-րդ մաս,

Կառավարության 2023 թվականի մարտի 30-ի        N 451-Ն որոշում,

Հավելված N 2,

13-րդ կետ

տեսազննում

 

 

5.0

 

 

 

 

»,

 

10) հավելված N 31 ստուգաթերթը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ գլխով.

«                                          3. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.

«Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է

V

 

 

2.

«Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում

 

V

 

3.

«Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերում

 

 

V

»,

11) հավելված N 31 ստուգաթերթը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ գլխով.

«                                          4.ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ

1.Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝

1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի        N 68 որոշմամբ ընդունված ԵԱՏՄ ՏԿ 036/2016 տեխնիկական կանոնակարգ.                             

2) «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197-Ն օրենք.

3) «Տեխնիկական կանոնակարգման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենք.

4) «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենք.

5) Կառավարության 2023 թվականի մարտի 5-ի N 451-Ն որոշում:

»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                        Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    12.03.2024 - 28.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1434

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ