«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
3 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը հանրային սննդի օբյեկտների գործունեության հարկման համակարգի փոփոխությամբ պայմանավորված այդ գործունեության մասով սահմանված արտոնագրային հարկի հաշվարկման նպատակով կիրառվող լրացուցիչ գործակիցները ուժը կորցրած ճանաչելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի օբյեկտների գործունեությունը արտոնագրային հարկով հարկման համակարգից տեղափոխվել է շրջանառության հարկով հարկման համակարգ:
Խնդիրը կայանում է նրանում, որ, վերոգրյալով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշման մեջ և հանրային սննդի օբյեկտների գործունեության մասով սահմանված արտոնագրային հարկի հաշվարկման նպատակով կիրառվող լրացուցիչ գործակիցները ուժը կորցրած ճանաչել:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշմամբ սահմանված հավելվածից հանել հանրային սննդի օբյեկտների գործունեության վերաբերյալ դրույթները:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան արտոնագրային հարկով հարկվող որոշ գործունեության տեսակների համար կիրառվող արտոնագրային հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարածքային գոտիներն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշմամբ սահմանված հավելվածից հանել հանրային սննդի օբյեկտների գործունեության վերաբերյալ դրույթները:
-
Քննարկվել է
29.01.2018 - 15.02.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 7537
Տպել