Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12-ի N 04-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12-ի N 04-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթով Հանձնաժողովին վերապահված՝ հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամի հանձնված և հրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով Հանձնաժողովին ներկայացված դիմումների քննության արդյունավետության ապահովման անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12-ի N 04-ն որոշման N 1 հավելվածով հաստատված է հայտարարագրի ներկայացման և հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու կարգը (այսուհետ՝ Կարգ): Կարգի 11-րդ և 12-րդ կետով սահմանված իրավակարգավորումներից հետևում է, որ Հանձնաժողովը պարտավոր է հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամի հանձնված և հրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով ներկայացված դիմումների քննությունն իրականացնել տասնօրյա ժամկետում այն պարագայում, երբ Կարգի համաձայն՝ հայտարարագրված տվյալների փոփոխության թույլատրման կամ մերժման համար անհրաժեշտ է մի շարք գործողությունների կատարում, որոնք ուղղված են հայտարարագրված տվյալների անհամապատասխանությունն այլ կերպ բացահայտված լինելու հանգամանքների պարզմանը, որոնք գործնականում տևական ժամանակ են պահանջում:
Այսպես, նշված բնույթի գործողությունների շրջանակում Հանձնաժողովը հարցումներ է կատարում նաև իրավասու մարմիններ՝ պարզելու համար հայտարարագրված տվյալի փոփոխության թույլտվություն հայցող հայտարարատու պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կամ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձի նկատմամբ արդյո՞ք հարուցվել է քրեական գործ, որտեղ որպես ապացույց օգտագործվելու են հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամների, կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրերը (Կարգի 10-րդ կետով սահմանված իրավակարգավորման պահանջ):
Առաջարկվող կարգավորումների բնույթը.
Նախագծով նախատեսվում է օրենսդրորեն սահմանել հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամի հանձնված և հրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով Հանձնաժողովին ներկայացված դիմումների քննության երեսնօրյա ժամկետ: Նշված ժամկետը, ընդ որում, համահունչ է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 46-րդ հոդվածով սահմանված վարչական վարույթի ընդհանուր ժամկետին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանձնաժողովում համապատասխան դիմումի մուտքագրման օրվանից օրենքի ուժով հարուցվում է վարույթ, որն ուղղված է դիմումի հասցեատիրոջ համար բարենպաստ (հայցվող տվյալների փոփոխությունը թույլատրելու մասին Հանձնաժողովի որոշում կայացվելու պարագայում) կամ միջամտող վարչական ակտի ընդունմանը (հայցվող տվյալների փոփոխությունը մերժելու մասին Հանձնաժողովի որոշում կայացվելու պարագայում):
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամի հանձնված և հրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով Հանձնաժողովին ներկայացված դիմումների քննության՝ վարչարարության ընդհանուր ժամկետի սահմանմամբ, ակնկալվում է ապահովել գործնականում իրագործելի ժամկետների պայմաններում Հանձնաժողովի նշված գործառույթի շրջանակում կատարվող գործողություններով անհրաժեշտ տվյալները ստանալը և քննարկում իրականացնելը:
-
Քննարկվել է
11.03.2024 - 26.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կոռուպցիայի դեմ պայքար
-
Նախարարություն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Դիտումներ` 1531
Տպել