Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

  • Քննարկվել է

    11.03.2024 - 26.03.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման, Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1799

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

26.03.2024

Առկա կարգավորումը նաև նախատեսում է վաղաժամկետ դադարեցման միայն մեկ ուղի՝ համայնքի ղեկավարը կազմում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (Երևանի դեպքում՝ ԿԸՀ): Այսինքն գործող կարգավորումներով ստացվում է, որ եթե չկա համայնքի ղեկավար կամ համայնքի ղեկավարը ինչ-որ պատճառով շահագրգռված է ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմամբ, ապա չկա այլ իրավական ճանապարհ։ Այս դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը պետք է բավարար հիմք հանդիսանա համապատասխան ընտրական հանձնաժողովի համար՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու համար։ Նախագիծն այս հարցին որևէ կերպ չի անդրադառնում, ըստ այդմ առաջարկում ենք համայնքի ավագանու անդամների շահերի բախման օրենսդրական կարգավորումները վերանայել այն համատեքստում, որ ոչ միայն բացառվի ավագանու անդամների և այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնների համատեղումը այլ նաև միանշանակ ապահովվի անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու դեպքում ավագանու լիազորությունների դադարեցումը։ ՏԻՄ օրենքի 70֊րդ հոդվածը և Երևանի ՏԻՄ օրենքի 20֊րդ հոդվածն առաջարկվում է վերաշարադրել հետևյալ կերպ․ “1) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ 4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում կամ անհամատեղելի պաշտոն ստանձնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել 2) 1-ին մասի 5-րդ կետը համարել ուժը կորցրած 3) 4-րդ և 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ 4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 1-ին, 4-րդ և 6-րդ կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարը, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կամ աշխատակազմի քարտուղարը կազմում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի հրաժարականի մասին դիմումն ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն։ 5. Ավագանու անդամը սույն հոդվածի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքում հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Ավագանու անդամը հրաժարականի մասին գրավոր իրազեկում է համայնքի ղեկավարին կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Համայնքի ղեկավարի կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի բացակայության դեպքում ավագանու անդամը հրաժարականի մասին իր գրավոր իրազեկումն անձամբ ներկայացնում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։ Ավագանու անդամի կողմից իրազեկումն անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում հրաժարականի մասին իրազեկումը ներկայացնում է խմբակցության ղեկավարը կամ ավագանու անդամի ներկայացուցիչը: 4) լրացնել նոր՝ 6-րդ մասով 6․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից՝ ավագանու անդամի կողմից անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու և սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետներում հրաժարականի մասին դիմում չներկայացնելու վերաբերյալ ծանուցում ստանալու դեպքում Ընտրատարածքային ընտրական հաձնաժողովը որոշում է կայացնում ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: Ընտրատարածքային ընտրական հաձնաժողովը ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նիստից 7 օր առաջ գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին և ավագանու տվյալ անդամին:”

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

26.03.2024

Համայնքի ղեկավարի ավագանու անդամ լինելու առումով մեծամասնական և համամասնական ընտրակարգերում տարբերակված մոտեցումը հիմնավորված չէ։ Ոլորտի հասարակական կազմակերպությունները պարբերաբար նշում են, որ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի պաշտոնները չպիտի մի դեպքում համարվեն համատեղելի, մյուս դեպքում անհամատեղելի։ Այս երկու պաշտոնների համատեղումը ապրիորի հակասում է ավագանու դերի տրամաբանությանը։ Միաժամանակ Ընտրական օրենսգրքի 107 հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են ավագանու անդամի և համայնքի ղեկավարի թեկնածուներին առաջադրվող պահանջներ/սահմանափակումներ, որոնք ամբողջությամբ չէին արտացոլվում Տեղական ինքնակառավարման մասին և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքներում և անհասկանալիորեն դուրս են մնացել առաջարկվող նախագծից։ Ըստ այդմ թե ՏԻՄ օրենքում(19 հոդված), թե Երևանի ՏԻՄ օրենքում (14) 1-ին մասն առաջարկվում է ձևակերպել հետևյալ կերպ “1. Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ` 1) զբաղեցնել որևէ ղեկավար պաշտոն համայնքային ենթակայության կազմակերպություններում. 2) լինել համայնքի ղեկավար , համայնքի ղեկավարի տեղակալ, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կամ վարչական ղեկավար. 3) զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված hանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ: 4) զբաղեցնել այլ պաշտոններ, որոնց դեպքում Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանափակվում է առաջադրման հնարավորությունը».” Ընդունվելու դեպքում կարգավորումը պիտի արտացոլվի այլ համապատասխան հոդվածներում։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

26.03.2024

9. Նույն հոդվածի 2-րդ մասում սահմանվում է, Երևան քաղաքի ավագանու անդամի կողմից անհամատեղելիության պահանջի խախտումների մասին տեղեկացման գործընթացը՝ այն է, « ․․․ անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու դեպքերում ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում քաղաքապետին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով»: Նշված կարգավորմամբ՝ Երևանի ավագանու անդամը անհամատեղելիության պահանջի խախտման մասին պետք է իրավասու մարմնին՝ քաղաքապետին, տեղեկացնի մանդատը ստանալուց հետո՝ մեկ շաբաթյա ժամկետում։ Երևանի ավագանու անդամի մանդատը ստանալուց հետո ավագանու անդամը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ստանձնում է նաև գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։ Այդ իսկ պատճառով նպատակահարմար է ավագանու անդամի պաշտոնների զբաղեցման անհամատեղելիության պահանջի պահպանման նկատմամբ վերահսկողությունը իրականացնել անմիջապես ավագանու անդամի մանդատը ստանալու փուլում, որը հնարավորություն կտա ավագանու անդամին «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Բարեվարքության պահանջների պահպանման տեսանկյունից լավագույն լուծումը կարող է համարվել Երևանի ավագանու անդամի մանդատը ստանալու փուլում հանրային պաշտոնի կամ հանրային ծառայության պաշտոնի կամ էլ Երևանի ենթակայության կազմակերպություններում պաշտոնների զբաղեցման անհամատեղելիության պահանջների խախտման իրավիճակներում թեկնածուի կողմից որոշման կայացումը։ Երևան քաղաքի ավագանու կողմից անհամատեղելիության պահանջների օրենսդրական կարգավորումների վերոնշյալ նախագիծն ամբողջությամբ չի լուծում ավագանու անհամատեղելիության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պատասխանատու մարմնի հարցը։ Համաձայն «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի հոդված 24-ի 1-ին մասի պահանջների ԿԿՀ-ն իրավասու է քննելու ու լուծելու միայն «պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների վերաբերյալ դիմումները»։ Մինչդեռ, Երևան քաղաքի ավագանու անդամների մասով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում Երևան քաղաքի ավագանու կողմից անհամատեղելիության պահանջների խախտումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի վերաբերյալ որևէ դրույթ։ Նշված օրենքը ընդամենը պահանջում է ավագանու անդամից ներկայացնել քաղաքապետին դիմում անհմատեղելիության պահանջի խախտման վերաբերյալ։ Առաջարկություն ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 1-ի 2-րդ մասում «ավագանու անդամը պարտավոր է» բառերից հետո ավելացնել «մինչ ավագանու անդամի մանդատը ստանալը հրաժարվել ավագանու անդամությունից, իսկ ավագանու անդամի մանդատը ստանալուց հետո» բառերը։ Միաժամանակ, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով, օրենքի հոդված 24-ի առաջին մասում, ԿԿՀ-ին վերապահել լիազորություն՝ քննելու ու լուծելու համայնքի ավագանու կողմից անհամատեղելիության պահանջների խախտումների վերաբերյալ դիմումները։

Տեսնել ավելին