ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 348-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 348-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Գործող կարգի համաձայն պարտատոմսերի շուկայում գործակալների քանակը սահմանափակ է` նվազագույնը հինգ, առավելագույնը յոթ գործակալ: Նախատեսված չէ գործակալների քանակը հինգից պակաս լինելու դեպքը: Այդ հանգամանքը կարող է խաթարել պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումների և հետգնումների իրականացմանը՝ ռիսկեր ստեղծելով պետական բյուջեի պակասուրդի ներքին աղբյուրների հաշվին ֆինանսավորման ծրագրի իրականացման գծով:
- Կարգավորման նպատակը
Նախագծի ընդունման նպատակն է՝ պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայում գործող գործակալների ինստիտուտի շարունակականության ապահովումը, առանձին կարգավորումների հստակեցումը՝ երկիմաստությունից խուսափելու նպատակով:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվող կարգավորումները հնարավորություն են տալու ապահովել գործակալների միջոցով պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումների և հետգնումների անխափան իրականացումը:
-
Քննարկվել է
07.03.2024 - 22.03.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Ֆինանսական
Դիտումներ` 1381
Տպել