ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
«_____» «_____________» 2024 թվականի N ______-Ն
«Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերի, 17-րդ հոդվածի 20-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների և 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման, քաղաքաշինական ծրագրային նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին»:
2. Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերը, 14.3-րդ և 17-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասը ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
3. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) քաղաքաշինական ծրագրային նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգը՝ համաձայն N 3 հավելվածի,
4) քաղաքաշինական ծրագրային նախագծերի (փաստաթղթերի) քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 4 հավելվածի,
5) Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում փոփոխություններ իրականացնող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 5 հավելվածի:»:
4. Որոշման N1 հավելվածի 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ»բառերը փոխարինել «սույն որոշմամբ» բառերով:
5. Որոշման N1 հավելվածի 13-րդ կետում «Հանձնաժողովի դրական եզրակացության»բառերից հետո լրացնել «(պետական համալիր փորձաքննության)» բառերը:
6. Որոշման N2 հավելվածի 14-րդ կետում «ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված՝» բառերը փոխարինել «սույն որոշմամբ ստեղծված՝» բառերով:
7. Որոշումը լրացնել N3, N4 և N5 հավելվածներով՝ համաձայն հավելվածների:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: