Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածով սահմանված են համատարած հաշվառումներին վերաբերող դրույթներ, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համատարած հաշվառումներն են մարդահամարը, գյուղատնտեսական և տնտեսական համատարած հաշվառումները: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ: Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ համատարած հաշվառում անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում են համատարած հաշվառման անցկացման ժամկետները, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան համատարած հաշվառումը սկսելուց երկու տարի առաջ: Օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ, իսկ փաստաթղթերը՝ (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական, մեթոդաբանական և այլ փաստաթղթեր) հաստատում է Պետական խորհուրդը: Օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասը պարունակում է Կառավարության համար լիազորող նորմ՝ նորմատիվ որոշմամբ հաստատելու համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը:

  • Քննարկվել է

    05.03.2024 - 20.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    ՀՀ վիճակագրական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2572

Տպել