ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 350 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 350 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի N 350 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի ընդունմամբ, որի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու լիազորություն ունեցող մարմինների ու պաշտոնատար անձանց շրջանակը: Բացի այդ, Կառավարության կողմից 2024 թվականի հունվարի 11-ին ընդունվել է «Ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N 53-Ն որոշումը, որով օրենքի հիման վրա սահմանվել են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները տնօրինելու լիազորությամբ օժտված մարմինների ցանկը և այդպիսի տեղեկությունները տնօրինելու լիազորության բովանդակությունը: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչելու տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը, քանի որ նշված հարաբերությունները կարգավորվել են «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի N 350 որոշումը, քանի որ գործող օրենսդրությամբ հստակ սահմանված է տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնագրելու լիազորություն ունեցող մարմինների ու պաշտոնատար անձանց շրջանակը:
Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված դրույթների ու դրանից բխող իրավական ակտերի ճիշտ և միատեսակ կիրառմանը, ինչպես նաև տարընկալումների բացառմանը:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
-
Քննարկվել է
04.03.2024 - 19.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն
Դիտումներ` 1384
Տպել