«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
16 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
___ ___________ 2024 թվականի N _____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի <<Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին>> N 1174-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) հավելվածի 10-րդ կետում <<մեկ>> բառը փոխարինել <<երկու>> բառով.
2) հավելվածի 13-րդ կետի առաջին նախադասությունում <<առաջ՝>> բառից հետո լրացնել <<վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում պահեստազորայինների>> բառերը, իսկ <<նպատակով>> բառից հետո լրացնել <<(N 1.1 ձև)>> բառերը.
3) հավելվածի 14-րդ կետի՝
ա. առաջին նախադասությունում <<հիման վրա>> բառերից հետո լրացնել <<(N 1.1 ձև)>> բառերը, իսկ <<դեպքերում>> բառերից հետո լրացնել <<N 1 ձևի համաձայն տրված ծանուցման հիման վրա>> բառերը,
բ. երկրորդ նախադասությունում <<կամ ծառայողական>> բառերը հանել.
4) հավելվածի 30-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Հայտարարվող զինվորական վարժանքների կամ զորավարժությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական կոմիսարիատը զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցկացնելու նպատակով պահեստազորայինին ծանուցում է զինվորական կոմիսարիատ ներկայանալու համար (N 3.1 ձև), որի հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած պահեստազորայինը սահմանված կարգով անցնում է բուժհետազոտում և դրա արդյունքներով անցկացվող միջոցառմանը ներգրավվելու ենթակա ճանաչվելու դեպքում N 3 ձևի համաձայն տրված ծանուցման հիման վրա ուղարկվում է միջոցառման անցկացման զորամաս` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով:>>.
5) հավելվածի 40-րդ կետի երկրորդ նախադասությունում <<կամ ծառայողական>> բառերը հանել.
6) հավելվածը N 1 և N 3 ձևերից հետո համապատասխանաբար լրացնել N 1.1 և N 3.1 ձևերով՝ համաձայն ձև 1-ի և 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Ձև 1
«Ձև N 1.1
Քաղաքացի __________________________________________________________________ Բնակության վայրը ___________________________________________________________ _____________________________________________________________________________
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Դուք կանչվում եք 20 թվականի _________ ____ -ից մինչև 20 թվականի _________ ____ -ը անցկացվող վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման:
Անհրաժեշտ է 20 թ. ______________-ի _______-ին ժամը ______-ին ներկայանալ
(ամիսը) (օրը)
________________________________________ զինվորական կոմիսարիատ հետևյալ հասցեով՝_____________________________________________________________________՝ վարժական հավաքին ներգրավելու նպատակով Ձեր զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցնելու համար:
_______________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ____________________________
(զինկոմիսարիատ) (ստորագրությունը,
______________________________________________________________________________ կոչումը, անունը, ազգանունը)
Կտրման գիծ
______________________________________________________________________________
ՍՏԱՑԱԿԱՆ
«____» _______________ 20 թվականին զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագիրն ստացա՝ ___________________________________________________________ :
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
«____» ______________ 20 թ.
Ծանուցագիրն էլեկտրոնային եղանակով ուղարկվելու դեպքում ստացականը չի լրացվում::
Ձև 2
«Ձև N 3.1
Քաղաքացի __________________________________________________________________ Բնակության վայրը ___________________________________________________________ ______________________________________________________________________________
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Դուք կանչվում եք 20 թվականի _________ ____ -ից մինչև 20 թվականի _________ ____ -ը կազմակերպվող ______________________________
(միջոցառման անվանումը)
կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման:
Անհրաժեշտ է 20 թ. ______________-ի _______-ին ժամը ______-ին ներկայանալ
(ամիսը) (օրը)
________________________________________ զինվորական կոմիսարիատ հետևյալ հասցեով՝_____________________________________________՝ ___________________________
(միջոցառման անվանումը)
ներգրավվելու նպատակով Ձեր զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցնելու համար:
_______________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ____________________________
(զինկոմիսարիատ) (ստորագրությունը,
______________________________________________________________________________ կոչումը, անունը, ազգանունը)
Կտրման գիծ
______________________________________________________________________________
ՍՏԱՑԱԿԱՆ
«____» _______________ 20 թվականին զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագիրն ստացա՝ ___________________________________________________________ :
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
«____» ______________ 20 թ.
Ծանուցագիրն էլեկտրոնային եղանակով ուղարկվելու դեպքում ստացականը չի լրացվում::
-
Քննարկվել է
04.03.2024 - 20.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 1931
Տպել