Gaia Manoukian
13.03.2024
Ավդլի լավ է ներդրումներով կարգի բերել փոստի շենքը և վերջ
Լրամշակման փուլում է
165 - Կողմ
65 - Դեմ
Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1529-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման նպատակներից, միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու քաղաքաշինության զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:
Քննարկվել է
04.03.2024 - 20.03.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Քաղաքաշինություն, Էկոնոմիկա, Տնտեսական, Կադաստր
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3802
Տպել13.03.2024
Ավդլի լավ է ներդրումներով կարգի բերել փոստի շենքը և վերջ
13.03.2024
Ամեն ինչ չէ, որ որ ներդրումների մասին է։ Որոշ տարածքներ ասելով նկատի ունեք Կոնդի Գլուխ պատնական հատվածը՝ որն ապացուցում է որ դա ադրբեջանական քաղաք չէ։
13.03.2024
Կարևոր է դասեր քաղել պատմությունից, ուսումնասիրել անցյալը՝ ապագան լավացնելու համար: Նույնը կարելի է ասել քաղաքների և քաղաքային պատմության մասին։ Մեր քաղաքը կարող է պատմել բազմաթիվ կյանքերի և սերունդների պատմություն, որոնք շատ ավելի երկար են տևում, քան այսօրվա կառուցապատողի շահը։ Անցյալի զգացում և վկայություններ ունենալը կարևոր է բնակիչների համար, քաղաքի հյուրերի համար, քանի որ այն խարիսխի դեր է կատարում: Չի կարող Երևանը խոսել 2800 տարվա պատմության մասին, եթե նույնիսկ 200 տարվա շենքեր չմնան քաղաքում։ Պատմական թողամասը պետք է պաշտպանել և դրա շուրջ որոշումները չպետք է միայն կարճաժամկետ տնտեսական շահով պայմանավորված լինեն։ Նախ, քաղաքային ժառանգությունն օգնում է ազգային ինքնություն սերմանել՝ հնարավորություն տալով բնակիչներին որոշել, թե ովքեր են իրենք և որտեղ են ապրում: Երկրորդ, քաղաքային ժառանգությունը կարող է երկարաժամկետ տնտեսական նշանակություն ստանձնել՝ զբոսաշրիկների համար մագնիս հանդիսանալով։