Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 53 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հանրային ծառայողներին  բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը հաստատելու մասին»  

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացված քաղաքաշինական ծրագրային առաջարկի հիման վրա՝ ՀՀ փոխվարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 10-ի N 04//33175-2022  հանձնարարականի, 2022  թվականի նոյեմբերի 23-ի N ՓՎ/123-2022 արձանագրության (կետ 7.2.2), 2023 թվականի նոյեմբերի 13-ի N03.1//38979-2023 հանձնարարականի (մոնիթորինգ իրականացնելու վերաբերյալ), ինչպես նաև 2023 թվականի նոյեմբերի   29-ի N 03.1//41136-2023  հանձնարարականի համաձայն:

2. Առկա իրավիճակը.

Ընկերության կողմից Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկ՝ Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատման քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ:

Առաջարկը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ և քննարկման արդյունքում, հաշվի առնելով բնակարանային շինարարության խթանման մասով պետության հանձնառությունը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման արտոնության պարագայում բնակչության բավական լայն շրջանակի կողմից առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու հետաքրքրության աճման միտումներն, ինչպես նաև հանրային ծառայողների շրջանակում կատարված հարցումները և ստացած լայն արձագանքը՝ ծրագիրը դիտարկվել է նպատակահարմար և իրագործելի: Նշվածի հիման վրա էլ մշակվել է նախագիծը: Սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է բաշխել թվով 100 բնակարան և թվով 700 ավտոկայանատեղի:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագծի նպատակն է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանի ձեռքբերման հասանելիություն ապահովել շուրջ 1000 հանրային ծառայողի համար և սույն նախագծով կանոնակարգվում է ծրագրի շրջանակներում շահագործման հանձնվող գույքերի վաճառքի հետ կապված հարցերը:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

      Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ Կառուցապատողի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացված քաղաքաշինական ծրագրային առաջարկի հիման վրա՝ ՀՀ փոխվարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 10-ի N 04//33175-2022  հանձնարարականի, 2022  թվականի նոյեմբերի 23-ի N ՓՎ/123-2022 արձանագրության (կետ 7.2.2), 2023 թվականի նոյեմբերի 13-ի N03.1//38979-2023 հանձնարարականի (մոնիթորինգ իրականացնելու վերաբերյալ), ինչպես նաև 2023 թվականի նոյեմբերի 29-ի N 03.1//41136-2023  հանձնարարականի համաձայն: Նախագիծը համաձայնեցվել է նաև տվյալ ծրագրի շրջանակներում կառուցապատող հանդիսացող «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:

5. Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս.

Նախագիծը մշակելիս հիմք են ընդունվել Ընկերության կողմից ներկայացված տվյալները, ինչպես նաև պետական և հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման նախորդ ծրագրերի արդյունքներն ու ընթացակարգերը:

6. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ.

Նախագծում տեղ գտած քանակական և ֆինանսական տվյալները բերված են Ընկերության կողմից ներկայացված ծրագրային առաջարկից:

Ծրագրի հնարավոր հավակնողների շրջանում նախնական պահանջարկը ճշտվել է ՀՀ փոխվարչապետի 2023 թվականի նոյեմբերի 13-ի N03.1//38979-2023 հանձնարարականի համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում հավաքագրված տվյալների ամփոփման հիման վրա:

7. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի դրույթներով:

8. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում: 

9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի 13-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետեր:

10. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը.

«Հանրային ծառայողներին  բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը տեղադրված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքում:

  • Քննարկվել է

    01.03.2024 - 16.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2789

Տպել