Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 28-ի N 1461-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին», «Լիազոր մարմին ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի N 821-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր
-
3 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 821-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի N 821-Ն ՀՀ որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի նոյեմբերի 25-ի ՀՕ-169-Ն օրենքից, համաձայն որի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում տեղի է ունեցել փոփոխություն, մասնավորապես՝ ուժը կորցրած է ճանաչվել 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 2-րդ բաժինը, որով «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» գործունեության տեսակը ենթակա էր լիցենզավորման:
Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
2017 թվականի դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-170-Ն օրենքը, համաձայն որի «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի 4-րդ բաժինը լրացվել է նոր 9-րդ կետով` որով «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում արտահանում, փոխադրում» գործունեությունը համարվում է ծանուցման ենթակա, նախկին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի փոխարեն:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ կառավարությունը որդեգրել է ձեռնարկատիրության զարգացման համար պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու քաղաքականություն:
Ակնկալվող արդյունքը
Ներկայացվող նախագծի ընդունման դեպքում` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը կփոխարինվի ծանուցման ենթակա գործունությամբ, որի արդյունքում կնվազեն տնտեսավարողների վարչարարական ծախսերը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի նոյեմբերի 25-ի ՀՕ-169-Ն օրենքից, համաձայն որի ուժը կորցրած է ճանաչվել 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 2-րդ բաժինը, որով «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» գործունեության տեսակը ենթակա էր լիցենզավորման: 2017 թվականի դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-170-Ն օրենքը, համաձայն որի «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում արտահանում, փոխադրում» գործունեությունը սահմանվել է որպես ծանուցման ենթակա, նախկին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի փոխարեն:
Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշմամբ նշված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, լիցենզավորող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինները: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետի` «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առք և վաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» գործունեության տեսակը լիցենզավորող մարմին է հանդիսանում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ կառավարությունը որդեգրել է ձեռնարկատիրության զարգացման համար պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու քաղաքականություն:
Ակնկալվող արդյունքը
Հաշվի առնելով, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում տեղի է ունեցել փոփոխություն, համաձայն որի ուժը կորցրած է ճանաչվել 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 2-րդ բաժինը, որով «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» լիցենզավորման ենթակա գործունեությունը ուժը կորցրած է ճանաչվել, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սույն որոշումների ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունվարի 19-ի N 30-Ա որոշման ընդունմամբ, համաձայն որի հաստատվել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-170-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որով սահմանված են «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 28-ի N 1461-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետը, իրավական հիմքերը և պատասխանատու պետական կառավարման մարմինը:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի նոյեմբերի 25-ի ՀՕ-169-Ն օրենքով ուժը կորցրած է ճանաչվել 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 2-րդ բաժինը, որով «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» գործունեության տեսակը ենթակա էր լիցենզավորման:
Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները և նպատակը
2017 թվականի դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-170-Ն օրենքը` համաձայն որի «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի 4-րդ բաժինը լրացվել է նոր 9-րդ կետով` որով «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում արտահանում, փոխադրում» գործունեությունը համարվում է ծանուցման ենթակա, նախկին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի փոխարեն:
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված տեղի են ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը վերապահված գործառույթների փոփոխություններ ծառայությունների մատուցման ոլորտում:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ձեռնարկատիրական զարգացման համար կարևոր է պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու քաղաքականությունը:
Ակնկալվող արդյունքը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը վերապահված գործառույթների հստակեցում, իրավական ակտերում առկա փոփոխությունների և լրացումների, այդ թվում` ընթացակարգերն ու իրավասությունները սահմանող իրավական ակտերի համապատասխանեցում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:
-
Քննարկվել է
30.01.2018 - 15.02.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Հանրային քննարկում
29.01.2018 10:48
lvahramyan@mineconomy.am
Դիտումներ` 9075
Տպել