Լրամշակման փուլում է
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
2 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2023 թվականի մայիսի 3-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) ընդունմամբ պայմանավորված՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի № 1846-Ն որոշումը վերանայելու և օրենքի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն է առաջացել։
Որոշմամբ սահմանված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) գործունեության առարկան, սակայն որևէ նշում չկա գործունեության նպատակի վերաբերյալ:
Օրենքի փոփոխություններով՝ հանվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացներում կազմակերպության կողմից տեխնիկական առաջադրանքի կազմումը և տրամադրումը, ինչը, որպես կազմակերպության լիազորություն՝ ամրագրված է որոշմամբ:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի № 1846-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշմամբ.
- խմբագրվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծելու մասին» որոշման 2-րդ կետը,
- սահմանվել է կազմակերպության գործունեության նպատակը,
- հստակեցվել են կազմակերպության լիազորությունները,
- կազմակերպության լիազորություններից հանվել է որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «է» պարբերությունը՝ տեխնիկական առաջադրանքի կազմումն ու ձեռնարկողին տրամադրումը:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի կազմակերպության լիազորությունների ինչպես նաև կազմակերպության կանոնադրության համապատասխանեցմանը օրենքին և դրանից բխող նորմատիվ իրավական ակտերի նորմերին։
5.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։
-
Քննարկվել է
27.02.2024 - 20.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 1918
Տպել