Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ռաֆայել Շաքարյան 26.02.2024 21:21:11 1/ Ճշիտ է ՀՀ քաղաքացին, սակայն աշխատում է այլ երկրի օրենքների սահմաններում և հարկ էլ վճարում է այդ երկրի օրենքներով: Քաղաքացին այդ ընթացքում վճարում է իր բնակարանի հարկերը, կոմունալները և այլն. Միաժամանակ կոմունալների և այլ վճարաում է կատարում այն երկրում որտեղ ախատում է և ՀՀ կառավարության կողմից չունի ոչ մի օժանդակություն. կամ պաշտպանվածություն : 2/Եթե քաղաքացին այլ երկրում վճարում է հարկ ենթադրենք 25 տոկոս, արդարության համար հարկավոր էր, որ կառավարությունը վճարեր քաղաքացուն մնացած 5 տոկոսի տարբերությունը: Ինչու չեն անու՞մ :
2 Armen Avetisyan 29.02.2024 13:18:10 Արտերկրում գտնվելու ժամանակ ստացած եկամտի մասով ռեզիդենտին հարկելը խնդրահարույց է հետևյալ իմաստով՝ 1. Եթե ԱՊՀ երկրները փոխանցում են տեղեկատվություն՝ աշխատանքից ստացած եկամտի մասով, և ՀՀ-ն գիտի դրա մասին ու իրականացնում է վարչարարություն, ապա ստացվում է որ այն ռեզիդենտը որը գտնվում է ԱՊՀ-ից դուրս ստանում է արտոնյալի կարգավիճակ, քանի որ, օրինակ, հիպոթետիկ Իռլանդիան չի տեղեկացնի ՀՀ ՊԵԿ-ին թե ՀՀ ռեզիդենտը ինչքան եկամուտ է ստացել այնտեղ 5 ամիս աշխատելու/գտնվելու ընթացքում։ Ռեզիդենտն էլ ցույց չի տա դա հայտարարագրում և վերջ։ Ստացվում է՝ հարկում եք միայն նրանց, ովքեր գնում են արտագնա աշխատանքի ԱՊՀ-ում, ինչը ինքնին դիսկրիմինացիա է։ Պատճառաբանել թե «այ, չունենք մեխանիզմ որ Իռլանդիայում ապրող ռեզիդենտին հարկենք» հնչում է որպես անպատասխանատու հայտարարություն։ Այսինքն՝ ուժներդ պատում է միայն ԱՊՀ գնացող «Պողոսի» վրա, դրա համար միայն Պողոսին կհարկեք, իսկ քանի որ չի պատում Սեյշելներ ու Լյուքսեմբուրգ հնացող «Պետրոսի» վրա, թող Պետրոսը անվերջ եկամուտնեը առանց հարկելու մա՞ն գա։ Բա դրանից հետո ռեզիդենտ Պողոսը կասի ես էլ գնացի անօրինական աշխատեմ ԱՊՀ-ում կամ ընտանիքս տեղափոխեմ դուրս, ինչով եմ Պետրոսից պակաս ո՞ր։ Ինչ եք անելու, պլան ուն՞եք նման իրավիճակում։ 2. ՀՀ ռեզիդենտները պարզապես ԱՊՀ-ում կսկսեն աշխատել ԱՆՕՐԻՆԱԿԱՆ, այսինքն դուք դրդում եք մարդկանց՝ թույլատրել խախտեկ իրենց իրավունքները, որպեսզի միայն թե հարկ չհավաքեք։ 3. Ամոթ է պետք ունենալ։ Դուք տեսե՞լ եք 45 աստիճանի արևի տակ ասֆալտ փռող «խոպանչու» օրը։ Դուք գեթ մեկ օր ապրե՞լ եք նրա կյանքով։ Հագե՞լ եք նրա կոշիկները։ Նստելով կառավարական կաբինետում ասել՝ եկեք սրանց հարկենք, ինչի չէ ո՞ր, շատ հեշտ է։ Ասել՝ արի ՀՀ-ում քեզ աշխատանք տամ, դե մարդիկ երևի այդքան հիմար չեն էլի, ձեռնտու չէ ձեր առաջարկած աշխատանքը որ ամեն տարի 300000 մարդ գնում է միայն ՌԴ՝ արտագնա աշխատանքի։ Իսկ դուք ասում եք՝ ստեղծել ենք 26000 աշխատատեղ։ Հիմա այն 274000 աշխատանքի գնացող ռեզիդենտին որտեղ եք տեղավորելու։ Դուք 6 տարում ստեղծել եք 180000 աշխատատեղ, ՀՀ-ից ամեն տարի 300000 մարդ գնում է ՌԴ միայն աշխատանքի, այսինքն անգամ 6 տարում 120000 մարդ պետք է սոված մնար։ Պարզ մաթեմատիկա է։ 4. Կարդացե՞լ եք ՀՀ-ի և օտար պետությունների միջկառավարական համաձայնագրերը կրկնակի հարկումը բացառելու մասին։ Ես կարդացի։ Հիմա եկեք սկսենք մտածել (մի պահ)՝ «խոպանչին» ի վիճակի՞ է հասկանալ այդ տեքստը։ Հիմա չասեք թե նախկինում կրթությունը լավչ չէր, դրա համար չեն հասկանում, մենք նոր կրթական միջավայր ենք սարքում դրա համար։ Կա 300000 մարդ, որոնք չեն հասկանում այդ տեքստը, ասեմ ավելին՝ ՊԵԿ աշխատակիցներին հիմա ատտեստացիայի ենթարկեք, մեծ մասը կկարդա և կմոլորվի այդ համաձայնագրի տեքստում որը գրված է պարզապես շատ ցածր մակարդակով։ Ես չգիտեմ՝ թարգմանել են 1996թ․ համակարգչային թարգմանությամբ, թե ով է դրա վրա աշխատել, բայց մի հատ կարդացեք ու լեզվի կոմիտեից ճշտեք՝ անգրագետ մարդը ի վիճակի՞ է հասկանալ նման տեքստ։ 5. Վերջապես ո՞րն է նպատակը՝ մարդկանց երկրից դուրս քշել՞լ, վյուջեն լցնե՞լ, թե «բյուրոկրատի դեմքով» ասել՝ դե օրենքը այդպիսին է, թող մուծեն, չեն ուզում, թող գնան, ես հո չե՞մ ստիպում։ 6. Ինչու եք ՀԻՄԱ հիշել այս մասին։ Ինչու եք ՔԱՈՍ սարքել, մարդկանց սկսել ծանուցել, սև նամակներ ուղարկել, ՀԵՏՈ հիշել որ պետք է օրենքը բացեիք։ Ինչու եք մարդկանց ուղարկել ծանուցումները ՓԵՏՐՎԱՐԻՆ, երբ մարդը արդեն ծախսել է գումարները, և ուզի էլ չի կարող վճարել, հիմա մարդ կա վարկ է վերցրել՝ վճարել ձեր հարկը ըստ ծանուցման, դուք էտ գումարը իբրև թե հետ եք տալիս, բայց վարկի տոկոսը չեք մարելու չէ՞։ Ինչու եք POST FACTUM անդրադարձել օրենքին։ 2020թ․-ից անցել է 4 (ՉՈՐՍ) տարի՝ այս 4 տարում չէի՞ք կարող օրենսդրական դաշտը կարգի բերել։
3 Armen Avetisyan 11.03.2024 22:51:17 Չհարկել արտասահմանում աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրով եկամուտ ստացող ՀՀ ռեզիդենտներին հետևյալ հիմնավորմամբ՝ օրենքը կիրառելի է միայն ԱՊՀ-ում աշխատող ՀՀ ռեզիդենտների հանդեպ։ Այսպիսով՝ ստեղծվում է սոցիալական անհավասարություն՝ Գերմանիայում կամ Իտալիայում եկամուտ ստացող ռեզիդենտը չի հարկվի, որովհետև պետությունը չի իմանա նրա եկամուտները և հարկման բազան, իսկ ԱՊՀ-ում աշխատողինը՝ կիմանա։ Օրենքը հավասար է բոլորի համար և պետք է կիրառելիությունը նույնպես ապահովվի նույն կարգով։ Եթե օրենքի կիրառելիությունը լինելու է սուբյեկտիվ զանգվածի համար, իսկ մյուս զանգվածի համար կիրառելի չէ, ապա օրենքը հակասում է ՀՀ սահմանդրությանը։
4 Armen Avetisyan 11.03.2024 22:51:43 Չհարկել արտասահմանում աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրով եկամուտ ստացող ՀՀ ռեզիդենտներին հետևյալ հիմնավորմամբ՝ ՌԴ-ում վճարվող եկամտային հարկը (13% կամ 30%) դա նույն ՀՀ եկամտահարկը չէ (20%): ՀՀ եկամտահարկում ներառված են սոցիալական հարկեր, այն միասնական եկամտահարկ է, իսկ ՌԴ եկամտահարկը "զուտ եկամտահարկ է"։ ՌԴ-ում բացի 13% եկամտահարկից աշխատողից պահվում է մոտ 30% սոցիալական հարկ (фонд ОМС, пенсионный фонд), հետևաբար միասնական եկամտային հարկի կարգով դիտարկելու դեպքում ՌԴ-ում աշխատող ՀՀ ռեզիդենտը իրականում վճարում է 43% ՀՀ եկամտահարկին համաբնույթ միասնական եկամտահարկ։ Այսինքն՝ կրկնակի հարկում է առաջանում հարկի բնույթային առումով։
5 Armen Avetisyan 11.03.2024 22:51:43 Չհարկել արտասահմանում աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրով եկամուտ ստացող ՀՀ ռեզիդենտներին հետևյալ հիմնավորմամբ՝ ՀՀ քաղաքացիները կհայտնվեն թրաֆիքինգի և ոչ լեգալ աշխատանքային գործունեություն ծավալելու ռիսկի տակ՝ իր բոլոր բացասական և անկանխատեսելի հետևանքներով։ Առանց այն էլ դրսում աշխատողների իրավական պաշտպանվածության վիճակը գրեթե զրոյական մակարդակի է։ Չեն կնքի աշխատանքային պայմանագիր և գործատուն պարզապես չի վճարի ոչինչ։
6 Նիկ֊Ա 04.03.2024 09:47:22 Օրենքի փոփոխությունը վատթարացում է անձանց վիճակն այն առումով, որ սահմանում է լրացուցիչ պարտավորություններ քաղաքացիների համար, ուստի նման օրենքին հետադարձ ուժ տալը և կիրառելը 2020֊2023թթ. նկատմամբ հակասահմանադրական է։