Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 9-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի N391-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 9-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և  «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի N391-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 9-ի №1-Ն որոշմամբ սահմանված են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված և շարժական կապի ծառայությունների հասանելիության վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պահանջները, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 5-ի №391-Ն որոշմամբ՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ (LTE) տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշները, որոնց համաձայն՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները հրապարակում և հանձնաժողով են ներկայացնում իրենց հանրային շարժական կապի ցանցերի հասանելիության վերաբերյալ տեղեկատվությունն՝ ըստ բնակավայրերի։ 

Հաշվի առնելով վերոնշյալը և նկատի ունենալով հանձնաժողովի համապատասխան իրավական ակտերով «Յուքոմ», «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ներին և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ին տրամադրված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների պայմաններով սահմանված պարտավորությունները՝ ՀՀ միջպետական մայրուղիներում լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթ ապահովելու վերաբերյալ, հանձնաժողովը լրամշակել է 2019 թվականի հունվարի 9-ի №1-Ն և 2022 թվականի հոկտեմբերի 5-ի №391-Ն որոշումները։

  

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերով նախատեսվում են հանրային շարժական կապի օպերատորների կողմից իրենց հանրային շարժական կապի ցանցերի հասանելիության վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացման պահանջներ սահմանել ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների) մասով։

  

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

          Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն հանրային շարժական կապի օպերատորների և ՀՀ բարձր տեխնոլոգական արդյունաբերության նախարարության հետ:

  

  1. Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներում (մայրուղիներ) հանրային շարժական կապի լայնաշերտ (LTE) տեխնոլոգիայի ծածկույթի հասանելիության ապահովման առումով պետական կարգավորման (հսկողության, հանրապետությունում հանրային շարժական կապի ծածկույթի հասանելիության գնահատման) արդյունավետության բարձրացմանը։  

  • Քննարկվել է

    26.02.2024 - 13.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1492

Տպել