Գտնվում է ՀՀ կառավարությունում
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՅՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
-
4 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՅՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։
Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են Օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Նախագծի ընդունումը պայմանավորված է Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների կատարման ապահովմամբ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները։ Նախագծով ներկայացվել են պահպանության ապահովում իրականացնող ծառայողների, ներքին անվտանգության, մարզային կառավարման կենտրոնների, օպերատիվ աշխատանք և հերթապահություն իրականացնող ծառայողների և ռիսկերի կառավարման վարչությունների պաշտոնների համար մասնագիտությունների ցանկ և մասնագիտական պահանջներ, ինչը հնարավորություն կտա նման պաշտոնների համալրման ընթացքում ունենալ կողմնորոշիչ չափորոշիչներ Ծառայության պաշտոների համալրման նպատակով մրցույթների կազմակերպման աշխատանքներն իրականացնելու համար։
Ծառայության քաղաքացիական ծառայողների մասնագիտական պահանջները և կարողությունների նկարագրերը տրված են քաղաքացիական ծառայողների պաշտոնների աձնագրերում։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության կողմից։
4․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էկոպարեկային ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները։
- 5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։
- 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծն ուղիղ կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ, սակայն դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է Օրենքից, և «Էկոպարեկային ծառայության մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումից։
-
Քննարկվել է
23.02.2024 - 09.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Աշխատանք և զբաղվածություն, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 1964
Տպել