Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս, պայմանավորված 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նոր իրավակարգավորումներով, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության կողմից ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումը և պահպանման իրականացման ընթացակարգը համապատասխանեցնել գործող քրեադատավարական կարգավորումներին:

Ուղեկցող ստորաբաժանումների ծառայողների պարտականությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-Ի N 351-Ն որոշման 3-րդ գլխում, որի 30-31-րդ կետերում ուղեկցվող անձանց անձնական խուզարկության ենթարկելու մասով նշված է, որ այն կատարվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Ուղեկցվող, ձերբակալված կամ կալանավորված անձանց անձնական խուզարկությունն իրականացվում է ՁՊՎ-ներ և քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի, առարկաների և սննդամթերքի ներթափանցումը, ինչպես նաև այդ իրերն ուղեկցման ընթացքում փախուստի կամ ինքնավնասում կատարելուն և այլ հանցավոր մտադրություններին ծառայեցնելը բացառելու նպատակով: Գործնականում, որպես կանոն, անձնական խուզարկությունն իրականացվում է ուղեկցողների և ՁՊՎ /ՔԿՀ/ ծառայողների կողմից համատեղ:

Ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի թիվ 351-Ն որոշման, այնպես էլ ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 574-Ն և ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանցում ներառված չէ ինչպես ուղեկցվող, այնպես էլ ՁՊՎ-ում և ՔԿՀ-ում պահվող ձերբակալված և կալանավորված անձանց համապատասխան ծառայողների կողմից անձնական խուզարկության ենթարկելու քրեագիտական մարտավարությունը (տակտիկան): Ըստ էության, անձնական խուզարկությունը համապատասխան ծառայողների կողմից իրականացվում է ձևավորված պրակտիկայի ուժով և նշված հարցի իրավական կարգավորման բացակայությունը կարող է հանգեցնել ձերբակալված և կալանավորված անձանց անձական իրավունքների ոտնահարմանը, ինչպես նաև՝ մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների ծառայողների կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարմանը, որն էլ իր հերթին կարող է ձերբակալված կամ կալանավորված անձանց կողմից փախուստի, ինքնասպանության, ինքնավնասման, պահակախմբի և ուղեկցողի վրա հարձակման փորձերի պատճառ դառնալ:

Արդյունքում, փոփոխություններ կատարելու մասով անհրաժեշտ է գործող որոշման մեջ առկա մի շարք ձևակերպումներ համապատասխանեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նոր իրավակարգավորումներին և «Ոստիկանության մասին» օրենքի 17-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետի գ. ենթակետին:

Լրացումներ կատարելու մասով անհրաժեշտ է լուծել իրավակիրառման ընթացքում ի հայտ եկած հետևյալ խնդիրները՝

- մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների խնդիրները հստակորեն շարադրված չեն,

- քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում  ուղեկցման և պահպանման կարգը բացակայում է,

- ձերբակալված և կալանավորված անձանց անձնական խուզարկության ենթարկելու և իրերը զննելու կարգ սահմանված չէ: 

2. Կարգավորման նպատակը և բնույթը.

Սույն որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նոր իրավակարգավորումներով, ինչպես նաև իրավակիրաման ընթացքում ի հայտ  եկած բացթողումները շտկելու անհրաժեշտությամբ:

3 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․

Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ 

Նախագծի ընդունումը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։

6․ Ակնկալվող արդյունքը.

Սույն որոշման նախագծի ընդունումը կնպաստի ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցում իրականացնող ծառայողների կողմից իրենց պարտականությունների առավել պատշաճ կատարմանը:

 

 

 

                                     ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Քննարկվել է

    23.02.2024 - 09.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1530

Տպել